• Այսօր մենք կանգնած ենք որակյալ և մրցունակ մասնագետների պատրաստման հավակնոտ խնդրի առջև, որոնք ունակ կլինեն գրագետ որոշումներ կայացնել ամենադժվար իրավիճակներում, առաջնորդներ, որոնք կկարողանան արձագանքել նաև համաշխարհային թվային տնտեսության մարտահրավերներին: Եթե ցանկանում եք ստանալ բարձրորակ, ժամանակակից կրթություն մարքեթինգի, վաճառքի, գովազդի, հանրային կապերի (PR), թվային մարքեթինգի բնագավառներում, ընտրեք ՀՖՀՀ –ի մարքեթինգի ֆակուլտետը։

    ՀՖՀՀ-ի մարքեթինգի ֆակուլտետն իր ուսանողներին հիմնարար գիտելիքներ է փոխանցում մարքեթինգի ոլորտում․ շուկայի ուսումնասիրություններ, մարքեթինգային ռազմավարություններ, հաղորդակցություն սոցիալական ցանցերում, առևտրային բանակցություններ։ Շրջանավարտները միայն մարքեթոլոգներ չեն դառնում, այլև նախաձեռնող, նախագծեր կազմող անձինք։ Ստեղծարար մարդկանց ենք սպասում այս ֆակուլտետում։

  • Ծրագրի նպատակները

    Տալ հիմնարար և խորացված գիտելիքներ ու հմտություններ մարքեթինգի, վաճառքի, կառավարման, որոշումների կայացման ոլորտներում, որոնք կհամապատասխանեն ազգային և միջազգային մասնագետների չափանիշներին,

    Համատեղել տեսական և գործնական գիտելիքները դասավանդման ընթացքում,

    Նպաստել որակյալ պրոֆեսիոնալիզացիային՝ դասավանդման գործընթացում ընդգրկելով առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների։

  • Աշխատանքային հեռանկարներ

    -Կազմակերպության/ընկերության ղեկավար,

    -Կոմերցիոն տնօրեն,

    -Մարքեթինգի/վաճառքի տնօրեն,

    -Գովազդային գործակալության տնօրեն,

    -Միջազգային առևտրի պատասխանատու,

    -Հանրային կապերի (PR) մենեջեր,

    -Բրենդ մենեջեր,

    -Նախագծերի ղեկավար,

    -Մերչենդայզեր,

    -Բիզնես վերլուծաբան,

    -Վաճառքի, գովազդի, մարքեթինգի, լոգիստիկայի, գնումների մասնագետ։

    Դիպլոմներ

    Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։

     

  • Կրթության կազմակերպում

    Մարքեթինգի բակալավրիատը առկա ուսուցմամբ ծրագիր է՝ 8 կիսամյակով, որոնց ընթացքում ուսանողը վաստակում է 240 ECTS կրեդիտ։

    Բակալավրիատի վերջին տարում ուսանողը պետք է իրականացնի 7-շաբաթյա պրակտիկա Հայաստանում կամ արտերկրում գտնվող կազմակերպությունում։ Պրակտիկայի ավարտին ուսանողը պետք է ներկայացնի պրակտիկայի հաշվետվություն, որի համար կգնահատվի։

    Դասավանդման լեզուներ․

    1-ին և 2-րդ կուրսեր՝ հայերեն,

    3-րդ և 4-րդ կուրսեր՝ հայերեն և ֆրանսերեն:

    Ուսումնական պլան 2026-2027

    • 2026-2027 Ուսումնական պլաններ
    • Այցելել կայք
    • Լինել Ժան Մուլեն Լիոն 3
      համալսարանի ուսանող՝
      սովորելով ՀՖՀՀ-ում

Ունե՞ք հարցեր
Ֆակուլտետի վարչական պատասխանատու՝ ap_marketing@ufar.am +37498279674

Նորություններ

    • 2026-10-10

    Սոցիալական օգնություն 2026-2027

    Կարդալ ավելին
    • 2026-09-25

    ՀՖՀՀ դասախոս-հետազոտող Էլեն Գրիգորյանը՝ ԱՄՆ-ում կայացած AMCIS 2026 միջազգային հեղինակավոր գիտաժողովում

    Կարդալ ավելին
    • 2026-09-23

    Նախաինկուբացիոն ծրագիր 2026-2027

    Կարդալ ավելին
    • 2026-09-12

    Մրցույթ - գլխավոր կապալառու

    Կարդալ ավելին
    • 2026-08-11

    Cybersecurity training program - 7th edition

    Կարդալ ավելին
    • 2026-08-04

    Կայացավ RANent միջազգային նախագծի Pitching-ը. հայտնի են հաղթողները

    Կարդալ ավելին
    • 2026-07-31

    Մագիստրատուրայի ընդունելություն 2026

    Կարդալ ավելին
    • 2026-07-24

    Կրթաթոշակ՝ Էքս-Մարսել համալսարանում սովորելու համար

    Կարդալ ավելին
    • 2026-07-11

    ՀՖՀՀ և Ցյուրիխի համալսարանի ԵՄ իրավունքին նվիրված ամառային դպրոցի 5-րդ թողարկում

    Կարդալ ավելին
    • 2026-07-04

    Վառ զգացողություններ և անմոռանալի հուշեր․ կայացավ ՀՖՀՀ շրջանավարտների գալա ընթրիքը

    Կարդալ ավելին
    • 2026-07-02

    Ընդունելություն բակալավր 2026․ արդյունքներ

    Կարդալ ավելին
    • 2026-06-30

    Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակի մրցույթ

    Կարդալ ավելին