• 2025-07-19

«Միջազգային հանրային և քրեական իրավունք». մագիստրոսական նոր ծրագիր ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ն իրավագիտության մագիստրոսական ծրագրում առաջարկում է նոր ուղղություն` Միջազգային hանրային և քրեական իրավունք:

Միջազգային հանրային և քրեական իրավունք» ուղղվածությամբ իրավագիտական մագիստրոսական ծրագիրը ներկայումս իրականացվող «Միջազգային իրավունք, միջազգային մասնավոր իրավունք և համեմատական իրավունք» մագիստրոսական ծրագրի շարունակությունն ու լրացումն է: Այս երկու ուղղություններն ունեն մի քանի ընդհանուր դասընթացներ (ընդհանուր հենք) և ուսումնական գործընթացը կազմակերպվում է նույն մեթոդներով ու պայմաններով՝ դասընթացների կազմակերպում չորս կիսամյակում, ընդհանուր 120 ECTS կրեդիտ և կրթական ծրագրի մաս կազմող պարտադիր պրակտիկա:

Այնուամենայնիվ, այս նոր ուղղությունն առանձնանում է առավել ընդգծված մասնագիտացմամբ միջազգային հանրային իրավունքի, այդ թվում՝ միջազգային քրեական իրավունքի ոլորտում:

Մագիստրոսական նոր ուղղության վերաբերյալ մանրամասները և ուսումնական պլանը հասանելի են այստեղ:

Հայտերի ներկայացման 1-ին փուլի վերջնաժամկետ՝ 2025թ հուլիսի 28։

Վերոգրյալ վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները կդիտարկվեն օգոստոսի 25–ից հետո։

Լրացուցիչ փուլի վերջնաժամկետ՝ 2025թ օգոստոսի 28 (թափուր տեղերի առկայության պարագայում)։

Ընդունելության պայմանների և հայտերի համար՝ https://ufar.am/admission/masters

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more