-
Ծրագրի նպատակները․
Տալ հիմնարար և ամուր գիտելիքներ հայկական հանրային, մասնավոր իրավունքի, միջազգային իրավունքի, իսկ երրորդ կուրսից սկսած՝ ֆրանսիական իրավունքի վերաբերյալ,
Նպաստել իրավաբանական հետազոտություններ գրելու մեթոդաբանության և բանավոր պաշտպանության ասիմիլացիային՝ ուսուցման պրակտիկ ձևի շնորհիվ,
Հնարավորություն տալ ձեռք բերելու մասնագիտության կիրառման առումով լրացուցիչ հմտություններ, մասնավորապես՝ անգլերեն և համակարգչային գործիքների կիրառում։
-
Աշխատանքային հեռանկարներ պետական և մասնավոր ոլորտներում․
Իրավաբանական և դատաիրավական մասնագիտություններ՝ փաստաբան, նոտար, դատավոր (համապատասխան մրցույթներ անցնելուց հետո),
Իրավախորհրդատվություն․ իրավաբան կազմակերպությունում, բանկում, ապահովագրական ընկերությունում, ՀԿ-ում,
Վարչական կառույցներ, միջազգային կազմակերպություններ, դատարան
Ազգային անվտանգության և պաշտպանության ծառայություններ
Իրավաբանական հետազոտություններ, դասավանդում
-
Դիպլոմներ
Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։