-
«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ Կառավարման և Ֆինանսների ֆակուլտետների դասախոսների թափուր հաստիքների համալրման համար:
Դիմումների վերջնաժամկետ՝ 18 հոկտեմբեր 2026թ. job@ufar.am
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Անձնական կյանքի գաղտնիությամբ պաշտպանվող տեղեկատվության և լուսանկարների հավաքագրման, մշակման, օգտագործման և բացահայտումը թույլատրելու մասին
Ձեր ինքակենսագրականը (CV) «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամին (այսուհետ՝ Համալսարան) ուղարկելով՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունն առ այն, որ Համալսարանն աշխատանքային բնականոն գործունեություն ծավալելու, ինչպես նաև Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների միջև բնականոն փոխգործակցությունն ապահովելու և անհրաժեշտության դեպքում ՀԾ հաշվապահ համակարգում, ՊԵԿ համակարգում, Համալսարանի տվյալների ներքին բազայում ու տվյալների թվային համակարգում ներառվելու նպատակով՝ հրապարակելու/երրորդ անձանց հասանելի դարձնելու, մշակելու, օգտագործելու համար հավաքագրի, մշակի և օգտագործի, այդ թվում՝ Համալսարանի համապատասխան գործառնական լիազորություններով օժտված անձանց վերոգրյալ նպատակների իրականացման համար փոխանցի Ձեր կողմից Համալսարանին փոխանցված և ՀՀ օրենսդրության համաձայն անձնական կյանքի գաղտնիք համարվող և Ձեզ վերաբերող տեղեկատվությունը։