• Համակարգչային գիտությունը մշտապես ընդլայնվող, դինամիկ ոլորտ է, որտեղ համախմբվում են հիմնարար գիտելիքն ու կիրառական մտածողությունը՝ ստեղծելով նորարարությունների անսպառ հարթակ։ ԻԿՄ ֆակուլտետում մենք հավատում ենք, որ ապագան կերտում են նրանք, ովքեր համարձակվում են միավորել տրամաբանությունն ու ստեղծարարությունը։ Մենք սովորեցնում ենք կոտրել կարծրատիպերն ու գտնել հնարավորությունների աշխարհի գաղտնաբառը նրանց համար, ում երազանքները սահմաններ չունեն։ Մենք նրանց կողքին ենք, որպեսզի դառնան միջազգային միջավայրում մրցունակ, պահանջված մասնագետներ և կառուցեն կայուն ու իմաստավորված կարիերա հենց այստեղ՝ իրենց հայրենիքում ՝ Հայաստանում։

    Ուրախ եմ, որ հետաքրքրված եք ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի ֆակուլտետով։ ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի ֆակուլտետը մեծ տեղ է հատկացնում նախագծերի կառավարմանը, կրթում է ապագա ինժեներների և ինֆորմատիկայի ոլորտի մասնագետների։ Ընտրելով ՀՖՀՀ-ն՝ դուք կընդունվեք նաև Թուլուզի համալսարան և կստանաք մի կրթություն, որ միավորում է ինֆորմատիկայի ոլորտում հայկական և ֆրանսիական լավագույն փորձառությունը։

  • Ծրագրի նպատակները

    Տալ խորացված տեսական գիտելիքներ ծրագրավորման, համակարգերի, ցանցերի, տվյալների բազաների, մեքենաների ճարտարապետության մասին,

    Գործնական դասընթացների միջոցով (որոնք կազմում են կրթական ծրագրի մեկ երրորդ մասը) ծանոթացնել այն հիմունքներին, որոնց վրա կառուցվում են ներկայիս և ապագայի մեթոդները, գործողությունները և գործիքները,

    Պատրաստել ակտիվ կյանք մուտք գործելուն՝ ուղղորդելով և տալով մասնագիտական հմտություններ։
     
    Ներբեռնել ԱԲ ծրագրերին վերաբերող բրոշյուրը

  • Աշխատանքային հեռանկարներ պետական և մասնավոր ոլորտներում

    -Հավելվածների ծրագրավորող

    -Ծրագրավորող

    -Նախագծերի ղեկավար

    -Տեղեկատվական անվտանգության պատասխանատու

    -Տվյալների բազայի ադմինիստրատոր

    -Ցանցային ադմինիստրատոր

    Դիպլոմներ

    Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Թուլուզի համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Թուլուզի համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։

  • Կրթության կազմակերպում

    Ինֆորմատիկայի բակալավրիատը առկա ուսուցմամբ ծրագիր է՝ 8 կիսամյակով, որոնց ընթացքում ուսանողը վաստակում է 240 ECTS կրեդիտ։ 

    Բակալավրիատի վերջին տարում ուսանողը պետք է իրականացնի 7-շաբաթյա պրակտիկա Հայաստանում կամ արտերկրում գտնվող կազմակերպությունում։ Պրակտիկայի ավարտին ուսանողը պետք է ներկայացնի  պրակտիկայի հաշվետվություն, որի համար կգնահատվի։

    Դասավանդման լեզուներ.

    1-ին կուրս՝ հայերեն,

    2-րդ կուրս՝ անգլերեն,

    3-րդ և 4-րդ կուրսեր՝ ֆրանսերեն և անգլերեն:

    • 2025-2026 Ուսումնական պլաններ
    • Այցելել կայք
    • Լինել Թուլուզի համալսարանի 
      ուսանող՝ սովորելով ՀՖՀՀ-ում

Ունե՞ք հարցեր
Ֆակուլտետի վարչական պատասխանատու՝ ap_ima@ufar.am +37498279676

Նորություններ

    • 2026-09-12

    Մրցույթ - գլխավոր կապալառու

    Կարդալ ավելին
    • 2026-08-11

    Cybersecurity training program - 7th edition

    Կարդալ ավելին
    • 2026-08-04

    Կայացավ RANent միջազգային նախագծի Pitching-ը. հայտնի են հաղթողները

    Կարդալ ավելին
    • 2026-07-31

    Մագիստրատուրայի ընդունելություն 2026

    Կարդալ ավելին
    • 2026-07-24

    Կրթաթոշակ՝ Էքս-Մարսել համալսարանում սովորելու համար

    Կարդալ ավելին
    • 2026-07-11

    ՀՖՀՀ և Ցյուրիխի համալսարանի ԵՄ իրավունքին նվիրված ամառային դպրոցի 5-րդ թողարկում

    Կարդալ ավելին
    • 2026-07-04

    Վառ զգացողություններ և անմոռանալի հուշեր․ կայացավ ՀՖՀՀ շրջանավարտների գալա ընթրիքը

    Կարդալ ավելին
    • 2026-07-02

    Ընդունելություն բակալավր 2026․ արդյունքներ

    Կարդալ ավելին
    • 2026-06-30

    Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակի մրցույթ

    Կարդալ ավելին
    • 2026-06-29

    Մարդու իրավունքների վերաբերյալ ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի 5-րդ թողարկում

    Կարդալ ավելին
    • 2026-06-27

    Գերմաներենի դասավանդումը ԱԲ դարաշրջանում․ երկու հանդիպում՝ մանկավարժական նորարարությունների շուրջ

    Կարդալ ավելին
    • 2026-06-24

    Nudging, Z սերունդ, կայուն թվային տեխնոլոգիաներ․ Էլեն Գրիգորյանն իր ուսումնասիրությունը ներկայացրեց AIM գիտաժողովին

    Կարդալ ավելին