 
                                            - 
                            Ամսաթիվ2023-12-15 
Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված գիտաժողով
Դեկտեմբերի 11-ին ՀՖՀՀ դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված գիտաժողով, որի ընթացքում ՀՖՀՀ Իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները անդրադարձան ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող որոշ արդիական հարցերի։
Ուսանողներն աշխատանքները մեկնարկել էին դեռևս անցած գարնանը ՝ Հայաստանի սահմանադրական իրավունք առարկայի շրջանակում։ Մարդու իրավունքներին առնչվող արդիական թեմաներով հետազոտություններ կատարելու և հոդվածներ պատրաստելու հարցում ուսանողների ոգևորել և իր աջակցությունն է ցուցաբերել ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս տիկին Արփինե Առաքելյանը։ Չնայած, որ բազմաթիվ ուսանողներ ձեռնամուխ եղան հոդվածներ գրելու նախագծին, սակայն նրանցից միայն յոթին հաջողվեց անցնել եզրափակիչ փուլ և ներկայացնել հոդվածը գիտաժողովի ընթացքում :
Գիտաժողովի ընթացքում ուսանողները փորձագետների խմբի, ինչպես նաև դասընկերների և բարեկամների առջև ներկայացրեցին իրենց աշխատանքի էությունը և իրենց եզրակացությունները: Նրանք նաև պատասխանեցին փորձագիտական խմբի երեք անդամների երբեմն սուր հարցերին։
Վերոնշյալ խմբի կազմում էին ի․գ․թ, նախկինում ՀՖՀՀ սահմանադրական իրավունքի գործնական դասընթացի դասախոս տիկին Արփինե Առաքելյանը, ի․գ․թ, ՀՖՀՀ սահմանադրական իրավունքի դասախոս պարոն Մանուկ Մուրադյանը և ի․գ․թ, ՀՖՀՀ քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի դասախոս պարոն Գևորգ Բաղդասարյանը։
Հոդվածների համար ըտրված թեմաները բավականին բարդ էին, և չնայած, որ գիտական հոդվածներ գրելն ուսանողների մեծ մասի համար նոր փորձ էր, նրանց աշխատանքի մակարդակը և քննարկումները բավականին տպավորիչ էին։
Նշենք, որ իրենց ուղղված հարցերի, դիտարկումների և խորհուրդների հիման վրա որոշ ուսանողներ նախատեսում են վերամշակել հոդվածները՝ հետագայում դրանք Հայաստանի գիտական ամսագրերում տպագրելու նպատակով:
Գիտաժողովի ավարտին, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան տիկին Կարին Յովսէփեանը բարձր գնահատեց բոլոր ուսանողների ուշագրավ ջանքերը։ Նա խրախուսեց վերջիններիս ընդունել հանձնաժողովի քննադատությունները որպես մարտահրավեր՝ ավելի խորքային ուսումնասիրելու իրենց աշխատանքները: Ինչպես նշեց ներկա ծնողներից մեկը, այս գիտաժողովը ուսանողների առաջին քայլն է գիտական հետազոտությունների ոլորտում:
- 
                            
                            read moreL’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge 
- 
                             read more read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants 
- 
                            
                            read moreLes étudiants bénévoles accompagnent les médecins français 
- 
                            
                            read moreL’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge 
- 
                             read more read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants 
- 
                                Լավագույն թիմային աշխատանք և լավագույն հռետոր․ մեր ուսանողները՝ միջհամալսարանական մրցույթում - 
                                                Ամսաթիվ2025-10-29 
- 
                                                Views... 
- 
                                                Share
   
- 
                                                
- 
                                ՀՖՀՀ-ն հայտարարում է Erasmus+ շարժունության կրթաթոշակների մրցույթ - 
                                                Ամսաթիվ2025-10-27 
- 
                                                Views... 
- 
                                                Share
   
- 
                                                
- 
                                Cybersecurity training program - 5th edition - 
                                                Ամսաթիվ2025-10-15 
- 
                                                Views... 
- 
                                                Share
   
- 
                                                
- 
                                Գյուղացիների և գյուղական համայնքների դերը կենսաբազմազանության պահպանման հարցում - 
                                                Ամսաթիվ2025-09-26 
- 
                                                Views... 
- 
                                                Share
   
- 
                                                
- 
                                ՀՖՀՀ-ի գերմաներենի դասախոսները Լյուբեկի միջազգային համաժողովում - 
                                                Ամսաթիվ2025-09-19 
- 
                                                Views... 
- 
                                                Share
   
- 
                                                
- 
                                Շրջանավարտների հոսք «Կոմիտաս» 2025․ հպարտություն, հիշողություն և ապագա - 
                                                Ամսաթիվ2025-09-16 
- 
                                                Views... 
- 
                                                Share
   
- 
                                                
- 
                                ՀՖՀՀ միջազգային շարժունության ծրագրեր 2026-2028 - 
                                                Ամսաթիվ2025-09-09 
- 
                                                Views... 
- 
                                                Share
   
- 
                                                
- 
                                Սոցիալական օգնություն 2025-2026 - 
                                                Ամսաթիվ2025-09-05 
- 
                                                Views... 
- 
                                                Share
   
- 
                                                
- 
                                Կանաչ ՏՏ և Z սերունդ․ Էլեն Գրիգորյանի ուսումնասիրությունը ներկայացվել է Մոնրեալում - 
                                                Ամսաթիվ2025-08-28 
- 
                                                Views... 
- 
                                                Share
   
- 
                                                
- 
                                «Միջազգային հանրային և քրեական իրավունք». մագիստրոսական նոր ծրագիր ՀՖՀՀ-ում - 
                                                Ամսաթիվ2025-07-19 
- 
                                                Views... 
- 
                                                Share
   
- 
                                                
 
                            