-
Ամսաթիվ
2024-11-09
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Պետական եկամուտների կոմիտեի միջև համագործակցության ամրապնդում
2024 թվականի նոյեմբերի 6-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ սկիզբ դնելով երկու հաստատությունների միջև կարևոր համագործակցության։ Այս հուշագրի նպատակն է ամուր հիմքեր ստեղծել համատեղ նախաձեռնությունների համար, մասնավորապես՝ մաքսային և հարկային ծառայողների վերապատրաստման և հմտությունների զարգացման ոլորտում։
Համաձայնագիրը ստորագրելիս տիկին Սալվա Նակուզին իր ոգևորությունը հայտնեց այս նոր համագործակցության վերաբերյալ՝ ընդգծելով դրա ներուժը՝ ընդլայնելու ուսուցման և փոխանակման հնարավորությունները համալսարանի և կոմիտեի միջև: Նա մատնանշեց համագործակցության բազմաթիվ հնարավորությունները, մասնավորապես, հարկային ոլորտում և հաստատեց այս նախաձեռնության կարևորությունը ուսանողների և մասնագետների համար։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հմտությունների զարգացումը, մասնավորապես՝ պետական կառավարման և ֆինանսների ոլորտներով հետաքրքրվողների, սույն համաձայնագրի նպատակների անքակտելի մասն է։
Իր հերթին պարոն Ռուստամ Բադասյանը կարևորեց այս համագործակցությունը ՊԵԿ պաշտոնյաների հմտությունների զարգացման գործում՝ կենտրոնանալով հարկային և մաքսային ոլորտներում աշխատողների գիտելիքների արդիականացման և հմտությունների կատարելագործման վրա։ Նրա նշմամբ այս համաձայնագիրը Հայաստանի հարկային կառավարման ոլորտում առաջընթաց քայլ է դեպի նոր ակադեմիական և մասնագիտական նպատակներ։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Պետական եկամուտների կոմիտեի միջև այս ռազմավարական համագործակցությունն ապացույցն է երկու հաստատությունների հանձնառության՝ խթանելու ակադեմիական և մասնագիտական գերազանցությունը Հայաստանում: Այն ճանապարհ է, ինչպես ուսանողների, այնպես էլ հանրային հատվածի մասնագետների համար ամրապնդելու ժամանակակից հարկային և մաքսային կառավարման մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ հմտությունները:
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
ՀՖՀՀ ուսանողների ուսուցողական այցը Չեխիա՝ RANent միջազգային նախագծի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-04
-
Views
...
-
Share
-
-
«Իրավունքի գիշեր»՝ ՀՖՀՀ-ում. արհեստական բանականությունն ու արդարադատության սահմանները
-
Ամսաթիվ
2026-10-02
-
Views
...
-
Share
-
-
Շրջանավարտների հոսք «Միսաք Մանուշյան» 2026․ նոր ճանապարհի սկիզբը
-
Ամսաթիվ
2026-09-29
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
Կոմիքսները՝ պատմության, մշակույթի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
Նախաինկուբացիոն ծրագիր 2026-2027
-
Ամսաթիվ
2026-09-23
-
Views
...
-
Share
-
-
Սոցիալական օգնություն 2026-2027
-
Ամսաթիվ
2026-09-14
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-12
-
Views
...
-
Share
-
-
Cybersecurity training program - 7th edition
-
Ամսաթիվ
2026-08-11
-
Views
...
-
Share
-