• 2026-11-03

ՀՖՀՀ-ում շնորհվեց Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակը

Նոյեմբերի 2-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի ունեցավ Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակների շնորհման արարողությունը՝ «Շանթ-Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ՀՖՀՀ-ի ուսանող Շանթ Նավոյանի հիշատակին նվիրված կրթամրցանակը նպատակ ունի խրախուսելու ուսանողների կրթական և գիտական ձեռքբերումները, հասարակական ակտիվությունն ու քաղաքացիական պատասխանատվությունը՝ միաժամանակ վառ պահելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած երիտասարդների հիշատակը։

Այս տարի կրթամրցանակի մրցույթին դիմել էին 15 ուսանող, որոնցից 7-ը արժանացել են «Ոսկե սերմեր» կրթամրցանակին։

2026 թվականի կրթամրցանակակիրներն են՝

- Նարե Հարությունյան

- Սյուզաննա Պալուլյան

- Նանե Այնթաբլյան

- Աստղիկ Դավոյան

- Արայիկ Գևորգյան

- Հարություն Գևորգյան

- Շուշի Ֆահրադյան

Մրցանակակիրների ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ուսանողների ակադեմիական առաջադիմությունը, գիտական ակտիվությունը, կամավորական և հասարակական գործունեության մեջ ներգրավվածությունը, ինչպես նաև ծրագրի հիմքում ընկած արժեքներին նրանց հավատարմությունը։

«Ոսկե սերմեր» կրթամրցանակը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ուսանողներին, այլև Շանթ Նավոյանի և հայրենիքի պաշտպանության համար զոհված մյուս հերոսների հիշատակը պահպանելու ու նրանց արժեքները նոր սերունդներին փոխանցելու նախաձեռնություն։

«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»․ ծրագրի այս նշանաբանն արտահայտում է կրթամրցանակի հիմնական գաղափարը՝ հիշատակը շարունակել նոր սերունդների գիտելիքի, ձեռքբերումների և հասարակության հանդեպ պատասխանատվության միջոցով։

ՀՖՀՀ-ն շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նոր հաջողություններ իրենց կրթական և մասնագիտական ճանապարհին։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more