-
Ամսաթիվ
2026-10-04
ՀՖՀՀ ուսանողների ուսուցողական այցը Չեխիա՝ RANent միջազգային նախագծի շրջանակում
ՀՖՀՀ-ում գործող և Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող RANent («Reinforcing the alumni network to enhance entrepreneurship education, based on V4 expertise») միջազգային նախագծի շրջանակում pitching-ի արդյունքում հաղթող ճանաչված թիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ուսուցողական այց է իրականացրել Չեխիայում։
Հաղթող թիմի կազմում էին ՀՖՀՀ ուսանողներ Լիլիթ Վարդանյանը, Սուսաննա Սահակյանը, Տիգրան Մանվելյանը և Էդգար Ավդալյանը, իսկ թիմի մենթորն էր ՀՖՀՀ շրջանավարտ Արշակ Խուդավերդյանը։
Այցի շրջանակում թիմը հյուրընկալվել է Կենտրոնական Եվրոպայի տեխնոլոգիական ինստիտուտում (CEITEC), որտեղ մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու տեխնոլոգիական տարբեր լաբորատորիաների և ստարտափների համար ստեղծված ենթակառուցվածքների աշխատանքին։ Նրանք նաև տեղեկացել են ինստիտուտում իրականացվող հետազոտական նախագծերին, նորարարական նախաձեռնություններին և այն հնարավորություններին, որոնք ուղղված են նոր տեխնոլոգիական ու ձեռնարկատիրական գաղափարների զարգացմանն ու աջակցությանը։
Ծրագրի շրջանակում թիմն այցելել է նաև Բռնոյի տեխնոլոգիական համալսարան, որտեղ ծանոթացել է քաղաքաշինության և քաղաքային զարգացման ժամանակակից մոտեցումներին ու կիրառվող մեթոդաբանություններին։
Այցի ընթացքում ՀՖՀՀ ուսանողները ներկայացրել են նաև իրենց մշակած նախագիծը՝ հնարավորություն ունենալով այն քննարկելու միջազգային ակադեմիական և նորարարական միջավայրում։
Ուսուցողական այցը մասնակիցներին հնարավորություն է տվել ընդլայնելու իրենց գիտելիքները ձեռնարկատիրության և նորարարության ոլորտներում, ծանոթանալու միջազգային փորձին և նոր կապեր հաստատելու կրթական ու տեխնոլոգիական միջավայրի ներկայացուցիչների հետ։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
ՀՖՀՀ ուսանողների ուսուցողական այցը Չեխիա՝ RANent միջազգային նախագծի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-04
-
Views
...
-
Share
-
-
«Իրավունքի գիշեր»՝ ՀՖՀՀ-ում. արհեստական բանականությունն ու արդարադատության սահմանները
-
Ամսաթիվ
2026-10-02
-
Views
...
-
Share
-
-
Շրջանավարտների հոսք «Միսաք Մանուշյան» 2026․ նոր ճանապարհի սկիզբը
-
Ամսաթիվ
2026-09-29
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
Կոմիքսները՝ պատմության, մշակույթի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
Նախաինկուբացիոն ծրագիր 2026-2027
-
Ամսաթիվ
2026-09-23
-
Views
...
-
Share
-
-
Սոցիալական օգնություն 2026-2027
-
Ամսաթիվ
2026-09-14
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-12
-
Views
...
-
Share
-
-
Cybersecurity training program - 7th edition
-
Ամսաթիվ
2026-08-11
-
Views
...
-
Share
-