• 2026-10-02

«Իրավունքի գիշեր»՝ ՀՖՀՀ-ում. արհեստական բանականությունն ու արդարադատության սահմանները

Հոկտեմբերի 2-ին ՀՖՀՀ-ում տեղի ունեցավ «Իրավունքի գիշեր» միջոցառման հայկական 6-րդ թողարկումը՝ «Արհեստական բանականություն. արդարադատության առհավատչյա՞, թե՞ սպառնալիք» խորագրով։

Երեկոյի ընթացքում ուսանողները, դասախոսներն ու ոլորտի մասնագետները տարբեր դիտանկյուններից անդրադարձան ԱԲ-ի դերին իրավական ոլորտում, դրա կիրառման սահմաններին և մասնագիտական պատասխանատվության հարցերին։

Միջոցառման կարևոր հատվածներից էր «ԱԲ կիրառումը դատական համակարգում. իրավունքի և էթիկայի մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցեցին՝

- Անի Աթանեսյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր, ՀՖՀՀ դասախոս,

- Գնել Գասպարյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր,

- Սերգեյ Մարաբյանը՝ իրավաբան, փաստաբան, քրեական գործերով նախկին դատավոր, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի նախկին նախագահ։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ԱԲ-ի կիրառման հնարավորություններին և ռիսկերին, դատական գործընթացներում դրա գործնական նշանակությանը, ինչպես նաև էթիկայի և պատասխանատվության սահմաններին։

Միջոցառման մյուս հատվածում ուսանողական թիմերը մասնակցեցին բանավեճի՝ ներկայացնելով դատաիրավական համակարգում ԱԲ-ի կիրառման կողմ և դեմ դիրքորոշումները։ Փաստարկների համադրումը հնարավորություն տվեց թեման դիտարկել տեխնոլոգիական, իրավական և մասնագիտական տեսանկյուններից։

Երեկոն ամփոփվեց «Բացատրի՛ր իրավունքը՝ այլ կերպ» մրցույթ-խաղով, որի նպատակն էր իրավական թեմաները ներկայացնել ավելի հասանելի և ինտերակտիվ ձևաչափով։ 

«Իրավունքի գիշերը» ևս մեկ անգամ դարձավ մասնագիտական երկխոսության, ուսանողական ակտիվ մասնակցության և արդի իրավական հարցերի քննարկման հարթակ։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more