• 2026-06-17

ՀՖՀՀ Ձեռնարկատիրության ամառային դպրոցի 3-րդ թողարկումը. գաղափարից իրագործում

ՀՖՀՀ Ձեռնարկատիրության կենտրոնը հաջողությամբ ամփոփեց Ձեռնարկատիրության ամառային դպրոցի երրորդ թողարկումը, որն անցկացվեց հունիսի 1-ից 12-ը։ Այս ինտենսիվ և միջոցառումը համախմբել էր նորարարական գաղափարներ ունեցող ուսանողների և թիմերի, ովքեր ցանկանում էին սովորել, զարգանալ և ստեղծել մասնագիտական կապեր։

Երկշաբաթյա լիակատար ներգրավվածություն

Այս երկու շաբաթվա ընթացքում մասնակիցներն անմիջականորեն ներգրավվեցին բիզնեսի ստեղծման գործընթացում։ Հարուստ ծրագիրը, որն հայերենով էր, թույլ տվեց նախագծերի հեղինակներին ձեռք բերել կիրառական հմտություններ բազմաթիվ գործնական աշխատարանների և իրավիճակային խնդիրների լուծման միջոցով։ Ստեղծարար մտածողությունից (design thinking) մինչև բիզնես մոդելի կառուցում, ներառյալ մարքեթինգը, ֆինանսական կառավարումը, վաճառքի ռազմավարությունները, ինչպես նաև իրավական և էթիկական ասպեկտները. ստարտափի կյանքի յուրաքանչյուր փուլ մանրամասնորեն ուսումնասիրվեց։

Խոսուն թվեր․

Այս թողարկումն առանձնահատուկ դինամիկ էր.

  • 🎤19 փորձագետ-բանախոսներ կիսվեցին իրենց փորձառությամբ և տվեցին արժեքավոր խորհուրդներ,

  • 💡16 նորարարական նախագծեր մշակվեցին և կատարելագործվեցին ծրագրի ընթացքում,

  • 🚀Բուռն փիթչինգի (pitching) օր, երբ մասնակիցները կարողացան համոզիչ կերպով ներկայացնել իրենց նախագծերը։

Բացի մասնագիտական գիտելիքներից Ամառային դպրոցն ընձեռեց նեթվորքինգի հիանալի հնարավորություններ՝ թույլ տալով ուսանողներին կապեր հաստատել մոտիվացված ձեռնարկատերերի և պոտենցիալ ներդրողների հետ։ Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր։

Շնորհակալություն բոլոր դասընթացավարներին իրենց անմնացորդ նվիրվածության, ինչպես նաև ուսանողներին ակտիվ մասնակցության, նորարարական գաղափարների և իրենց եռանդի համար։

Ազդարարվեց Ամառային դպրոցի 3-րդ ծրագրի ավարտը, սակայն, ինչպես սիրում ենք շեշտել Ձեռնարկատիրության կենտրոնում. ձեռնարկատիրական գործունեությունը դեռ առջևում է: 🌱

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more