• 2026-07-04

Վառ զգացողություններ և անմոռանալի հուշեր․ կայացավ ՀՖՀՀ շրջանավարտների գալա ընթրիքը

Հունիսի 28-ին տեղի ունեցավ ՀՖՀՀ շրջանավարտների գալա ընթրիքը։ Ամառային այս երեկոն աչքի ընկավ չափազանց վառ, դրական ու անմիջական մթնոլորտով՝ համախմբելով տարբեր սերունդների ուֆառցիներին։

Տոնական տրամադրությունը սկսվեց հենց մուտքից. կարմիր գորգը, ամառային երեկոն զովացնող հյուրասիրությունը և հատուկ ստեղծված ֆոտոզոնաները  հյուրերին հնարավորություն տվեցին ֆիքսելու երեկոյի ամենագեղեցիկ ակնթարթները կուրսընկերների և սիրելի դասախոսների հետ։

Միջոցառումը պաշտոնապես մեկնարկեց ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզիի ողջույնի ջերմ խոսքով։ Երեկոյին ներկա էին Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, Լիբանանի դեսպան Դիմա Հադդադը, Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Ժյուլի Ֆողը, համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի անդամները, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ։

Գալա ընթրիքը, որը վարում էր սիրված հանդիսավար Ժակը, հագեցած էր երաժշտական հրաշալի անակնկալներով։ Երգեց «Նոր ալիք» մրցույթի հաղթող, ծագումով կուբացի տաղանդավոր երգիչ Ռոբերտո Կել-Տորրեսը, որի կատարումները պարահարթակ հրավիրեցին ներկաներից շատերին: Միջոցառումը համեմվեց նաև մեր շրջանավարտ Մարիաննա Պողոսյանի անակնկալ դասական կատարմամբ, իսկ երեկոյի ռիթմն ու բարձր տրամադրությունը ապահովեց Dj Extazy-ն։

Բացի պարային և երաժշտական հատվածներից երեկոյի ընթացքում շրջանավարտները հնարավորություն ունեցան վերհիշելու համալսարանական տարիները՝ մասնակցելով ինտելեկտուալ-զվարճալի «Ուֆառյան այլ կերպ» խաղին և Alumni battle-ին։

Այս գալա ընթրիքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՖՀՀ-ի համայնքը մեծ, կուռ և անընդհատ զարգացող ընտանիք է, և որ ուսանողական տարիների ընկերությունը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում:

Շնորհակալություն բոլորին երեկոն վառ դարձնելու համար։ Կհանդիպենք մյուս տարի։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more