• 2026-06-24

Nudging, Z սերունդ, կայուն թվային տեխնոլոգիաներ․ Էլեն Գրիգորյանն իր ուսումնասիրությունը ներկայացրեց AIM գիտաժողովին

ՀՖՀՀ դասախոս-հետազոտող Էլեն Գրիգորյանը մասնակցել է «Տեղեկատվություն և կառավարում» (AIM) ասոցիացիայի 31-րդ միջազգային գիտաժողովին, որը տեղի է ունեցել 2026 թվականի մայիսի 20-ից 22-ը Շվեյցարիայում՝ «Տեղեկատվական համակարգերի սահմաններին» խորագրի ներքո։

Այս հեղինակավոր գիտական միջոցառումն ամեն տարի համախմբում է տեղեկատվական համակարգերի և կառավարման ոլորտների առաջատար հետազոտողներին, դասախոսներին և մասնագետներին՝ քննարկելու ոլորտի արդիական մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։

Էլեն Գրիգորյանի, պրոֆեսոր Կատյա Լոբրի և պրոֆեսոր Ժան-Ֆաբրիս Լըբրատիի (iaelyon School of Management – Ժան Մուլենի Լիոն 3 համալսարան) համահեղինակությամբ «Nudging–ի ազդեցությունը Հայաստանի Z սերնդի համալսարանական ուսանողների՝ Կանաչ ՏՏ ընդունման նկատմամբ վերաբերմունքի ձևավորման վրա» վերնագրով հոդվածն ընտրվել է AIM-ի գիտական կոմիտեի կողմից՝ «Թվային գործիքների օգտագործում և յուրացում» նիստում ներկայացնելու համար։

Հոդվածը ուսումնասիրում է «նաջինգի» (nudging) մեխանիզմների ազդեցությունը Z սերնդի հայ ուսանողների վերաբերմունքի վրա՝ կայուն թվային տեխնոլոգիաների (Green IT) ընդունման համատեքստում։ 377 ուսանողի մասնակցությամբ իրականացված կիսափորձարարական հետազոտության հիման վրա այն ներկայացնում է ինքնատիպ արդյունքներ՝ բացահայտելով այն վարքագծային գործոնները, որոնք նպաստում են պատասխանատու թվային անցմանը՝ հատկապես ինստիտուցիոնալ և տնտեսական սահմանափակումներով բնութագրվող միջավայրերում։

Աշխատանքի բարձր գիտական արժեքից բացի, գիտաժողովին մասնակցությունը վկայում է նաև ՀՖՀՀ-ի և առաջատար ակադեմիական հաստատությունների միջև զարգացող միջազգային համագործակցության, ինչպես նաև մեր դասախոս-հետազոտողների՝ միջազգային ամենախստապահանջ գիտական ցանցերում ճանաչված հետազոտություններ իրականացնելու կարողության մասին։

Ժան Մուլենի Լիոն 3 համալսարանի Magellan հետազոտական լաբորատորիայի նման առաջատար գիտական կենտրոնների հետ երկարամյա համագործակցության շնորհիվ ՀՖՀՀ-ն շարունակում է նպաստել բարձր հասարակական ազդեցություն ունեցող գիտելիքի ստեղծմանը և ամրապնդել իր ներկայությունը միջազգային ակադեմիական հարթակում։

Շնորհավորում ենք հեղինակներին և նրանց գիտական գործընկերներին այս կարևոր ներդրման համար, որը նպաստում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հեղինակության բարձրացմանը և հայկական հետազոտությունների առաջխաղացմանը միջազգային գիտական հանրության շրջանում։

 Հոդվածի մանրամասները 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more