• 2026-06-01

Ձեռնարկատիրության ամառային դպրոց 2026

Սովորի՛ր, նորարարություն արա՛, հաջողի՛ր։

Ուրախ ենք հայտնել, որ ՀՖՀՀ-ի Ձեռնարկատիրության կենտրոնի կողմից արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմակերպվող Ձեռնարկատիրության ամառային դպրոցը վերադառնում է։

Եթե դուք․

- անհատ եք կամ թիմ,

- ունեք նորարարական գաղափար,

- ցանկանում եք այն զարգացնել, ստանալ ոլորտի փորձագետների կողմից արժեքավոր խորհուրդներ, սովորել, զարգանալ և ստեղծել կապեր,

Ուրեմն, այս դպրոցը հենց Ձե՛զ համար է։

Ծրագիրը ներառում է․

- Աշխատարաններ՝ կրեատիվ մտածողությունից մինչև բիզնես մոդելի կառուցում և պատրաստում փիթչինգին,

- Ոգեշնչող սեմինարներ՝ ձեռնարկատիրական մտածողության և ինովացիաների, ներդրումների ներգրավման և վաճառքի վերաբերյալ,

- Այնպիսի թեմաների պրակտիկ ուսուցում, ինչպիսիք են շուկայի վերլուծությունը և սեգմենտավորումը, մարքեթինգը,նախագծերի կառավարումը և ֆինանսները,

- Քեյսերի լուծման աշխատարան,

- Իրավական և էթիկական կողմի ներկայացում։

Ի՞նչ կտա Ձեզ դպրոցը․

- Բանախոսների հետ ինտերակտիվ աշխատանք, փորձագետների կողմից խորհուրդներ ստանալու հնարավորություն,

- Նեթվորքինգի հնարավորություն,

- Պոտենցիալ ներդրողների և նպատակասլաց ձեռնարկատերերի հետ կապ հաստատելու հնարավորություն,

- Մասնակցության հավաստագիր։

 

🌐 Ձեռնարկատիրության ամառային դպրոցի ամբողջական ծրագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար` բրոշյուր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ձեռնարկատիրության ամառային դպրոցն անվճար է, իսկ տեղերը սահմանափակ․ շտապե՛ք գրանցվել ներքոնշյալ հղումներով մինչև մայիսի 26-ը՝ ժամը 23։59-ը․

թիմերի համար 

անհատների համար

Վայր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան, Դավիթ Անհաղթի 10

Ժամանակահատված՝ հունիսի 1-12

Նախաձեռնություն՝ ՀՖՀՀ Ձեռնարկատիրության կենտրոն

Լեզու՝ հայերեն

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more