• 2026-02-18

ՀՖՀՀ ուսանողները Ժան Պիկտեի մրցույթում

Այս տարի՝ փետրվարի 6-ից 13-ը, Հայաստանում անցկացվեց Ժան Պիկտեի անվան միջազգային մարդասիրական իրավունքի հեղինակավոր մրցույթը, որին իրենց մասնակցությունն ունեցան նաև մեր ուսանողները։ Մեր համալսարանը ներկայացված էր իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից կազմված երկու թիմով, որոնք համապատասխանաբար ներգրավված էին 2026թ․-ի երկու մրցաշարերում՝ 48-րդ ֆրանսալեզու և 49-րդ անգլալեզու։

Մրցույթի ողջ ընթացքում երկու թիմերն էլ դրսևորեցին բարձր պատասխանատվություն։ Հատկանշական է՝ ֆրանսալեզու թիմի հաջողությունը. Մարիամ Հովհաննիսյանը, Իրինա Ստեփանյանը և Տարոն Նազարյանը (բակալավրի 4-րդ կուրս) իրենց անվանակարգում հասան եզրափակիչ փուլ՝ մրցելով Ֆրանսիայի հեղինակավոր Փարիզ-Պանթեոն-Ասաս համալսարանի թիմի հետ։ Այս ձեռքբերումը նշանակալի ակադեմիական և մասնագիտական փորձառություն էր ՀՖՀՀ-ի բոլոր մասնակիցների համար, իսկ մրցույթը նշանակալի ակադեմիական և մասնագիտական փորձ ՀՖՀՀ-ի բոլոր մասնակիցների համար։

Հարկ է ընդգծել, որ ո՛չ ՀՖՀՀ-ն, ո՛չ էլ հայաստանյան որևէ այլ համալսարան երբևէ նման բարձր հորիզոնական չէր զբաղեցրել այս մրցույթում։ Հուսով ենք, որ այս արդյունքը կոգեշնչի մեր ապագա ուսանողներին, ինչպես նաև հայաստանյան այլ բուհերին՝ մասնակցելու Ժան Պիկտեի մրցույթին։

Այս մասնակցությունը թիմի անդամները բնորոշում են որպես շրջադարձային փորձառություն.

«Ի սկզբանե մեր նպատակն էր սովորել, փորձ ձեռք բերել և զարգացնել մեր հմտությունները, սակայն այս մրցույթը դարձավ կարևոր հանգրվան։ Մենք հասկացանք, որ այն պարզապես ուսանողական դատախաղ չէ, այլ հնարավորություն՝ ինքներս մեզ որպես ապագա իրավաբաններ դրսևորելու: Մեր հաջողության հիմքում ընկած էին մեր ակադեմիական գիտելիքները և ամուր թիմային աշխատանքը։ Այս մասնակցության առավել արժեքավոր հանգամանքն այն էր, որ մենք գնահատվեցինք ոլորտի փորձառու մասնագետների կողմից»։

Հատկանշական է նաև, որ երկու թիմերն էլ նախապես մասնակցել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից կազմակերպված Մարդասիրական իրավունքի ազգային դատախաղ-մրցույթին և հասել եզրափակիչ։ Այդ ազգային մրցույթն ամուր նախապատրաստական հիմք և ոգեշնչման աղբյուր դարձավ միջազգային հարթակում նման բարձր արդյունքների հասնելու համար։

ՀՖՀՀ-ն մեծապես արժևորում է իր երկու թիմերի ներդրած ջանքերն ու անձնվեր մասնակցությունը մարտահրավերներով լի այս միջազգային մրցույթում։ 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more