• 2026-02-27

RANent. ՄԵՆԹՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀՖՀՀ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանում ֆրանսիական համալսարանը հրավիրում է իր ձեռնարկատեր շրջանավարտներին մասնակցելու մենթորության հմտությունների զարգացմանն ուղղված երկօրյա վերապատրաստմանը։ 

Միջոցառումն իրականացվում է «Շրջանավարտների ցանցի ամրապնդում ձեռնարկատիրական կրթությունը խթանելու համար՝ հիմնված V4 փորձի վրա» (RANent) միջազգային ծրագրի շրջանակներում և տեղի կունենա սթ․ մարտի 9-ին և 10-ինՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 

Վերապատրաստման նպատակը և ձևաչափը 
 
Վերապատրաստման նպատակն է ՀՖՀՀ ձեռնարկատեր շրջանավարտներին փոխանցել մենթորության համար անհրաժեշտ հմտություններորոնք կօգնեն արդյունավետ աջակցել ՀՖՀՀ ուսանողների բիզնես գաղափարների և ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը։ 
Դասընթացը վարելու են հրավիրյալ միջազգային փորձագետներ Բիալիստոկի (Լեհաստան), Բռնոյի (Չեխիատեխնոլոգիական և Կոշիցեի (Սլովակիատեխնիկական համալսարաններից։ Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։ 

Թեմատիկ ուղղություններն են՝ 

- Թիմերի արդյունավետ աշխատանք, 

- Գիտելիքի և փորձի փոխանցում մենթորության միջոցով, 

- Ապագային ուղղված մտածողության զարգացում, 

- Աշխատարան, 

- Նեթվորքինգ։ 

Ո՞վ կարող է դառնալ մենթոր 
 
Մենթոր դառնալու համար պահանջվում է՝ 

- Լինել ՀՖՀՀ-ի շրջանավարտ, 

- Ունենալ առնվազն 2 տարվա բիզնես փորձառություն, 

- Ունենալ ուժեղ միջանձնային և հաղորդակցական հմտություններ, 

- Ունենալ պատրաստակամություն՝ եռամսյա ժամկետում (25․04․2026 - 25․07․2026) աշխատելու 4 ուսանողի հետ։ 

Հնարավորություն 
 
Նախագծի ավարտին լավագույն բիզնես գաղափար ներկայացրած խումբը (1 մենթոր և 4 մենթիկստանաֆինանսավորվող եռօրյա ուսուցողական այցի հնարավորություն դեպի Բռնոյի տեխնոլոգիական համալսարան։ 

Գրանցում 
 
Գրանցման վերջնաժամկետը՝մարտի 3։ 

👉Գրանցվել այստեղ
 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more