-
Ամսաթիվ
2025-10-02
Արհեստական բանականություն և իրավունք․ միմյանց խթա՞ն, թե՞ խոչընդոտ
Հոկտեմբերի 2-ին ՀՖՀՀ-ում տեղի ունեցավ Իրավունքի գիշեր միջոցառման հինգերորդ թողարկումը, որն այս տարի նվիրված էր արհեստական բանականության և իրավունքի փոխկապակցված մարտահրավերներին։
Երեկոն համախմբեց ուսանողների, դասախոսների, շրջանավարտների և իրավունքի ոլորտի մասնագետների արդիական թեմաների շուրջ հագեցած և բովանդակալից քննարկումների շրջանակում։
Միջոցառման առանցքային հատվածը կլոր սեղան-քննարկումն էր «Արհեստական բանականության մարտահրավերները իրավաբանների համար» թեմայով, որին մասնակցեցին ոլորտի առաջադեմ մասնագետներ․
- Արսեն Նիկողոսյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,
- Հռիփսիմե Պապիկյան, «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ իրավաբանական վարչության ղեկավար,
- Մերի Ասլանյան, «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ իրավաբանական ծառայությունների ղեկավար։
Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց իրավաբանի մասնագիտության խորքային վերափոխումներին արհեստական բանականության դարաշրջանում` ընդգծելով դրա ընձեռած հնարավորությունները, սահմանափակումներն ու էթիկական պատասխանատվությունը։
Երեկոն շարունակվեց դեբաթոնով «Արդյո՞ք արհեստական բանականությունը գողանում է արվեստն ու ստեղծարարությունը» թեմայով, որին հաջորդեց իրավունքի ոլորտում ընդհանուր զարգացվածության մրցույթը, որը ստուգեց մասնակիցների մտքի ճկունությունն ու գիտելիքները ջերմ և ընկերական մթնոլորտում։
ՀՖՀՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական պարոն Քսավիե Ռիշարին իր ներկայության համար, ինչպես նաև բոլոր բանախոսներին և մասնակիցներին, ովքեր իրենց ներդրումն ունեցան Իրավունքի գիշեր 2025 միջոցառման կայացման գործում։
Միջոցառմանը նախորդող ժամերին ՀՖՀՀ-ի Իրավաբանական կլինիկայի ուսանողները՝ փորձառու իրավաբանների վերահսկողությամբ, առաջարկեցին անվճար իրավաբանական խորհրդատվություններ՝ ևս մեկ անգամ ընդգծելով համալսարանի հանձնառությունը գործնական և քաղաքացիական ուղղվածությամբ կրթության նկատմամբ։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Կարողությունների զարգացման վերապատրաստում՝ Պորտոյի կաթոլիկ համալսարանում
-
Ամսաթիվ
2025-12-16
-
Views
...
-
Share
-
-
Լույս է տեսել Դանիել Մ. Մխեյանի «ՀՀ Քաղաքացիական իրավունք․ Ընդհանուր դրույթներ» ուսումնական ձեռնարկը
-
Ամսաթիվ
2025-12-15
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ն՝ եվրոպական միջազգային իրավունքի ոլորտում լավագույն հնգյակում
-
Ամսաթիվ
2025-12-05
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողների հաղթանակը Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտի դատախաղ-մրցույթում
-
Ամսաթիվ
2025-12-05
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ի հաղթանակը միջազգային իրավունքի վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթում
-
Ամսաթիվ
2025-11-27
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ն հայտարարում է Erasmus+ շարժունության կրթաթոշակների մրցույթ
-
Ամսաթիվ
2025-11-20
-
Views
...
-
Share
-
-
Խաղաղարարների նոր սերնդի ձևավորում․ ՀՖՀՀ-ը ԴԱԱԴ-ի աշնանային ճամբարում
-
Ամսաթիվ
2025-11-14
-
Views
...
-
Share
-
-
IP4Apps Bootcamp՝ մտավոր սեփականության վերաբերյալ դասընթաց երիտասարդների համար
-
Ամսաթիվ
2025-11-07
-
Views
...
-
Share
-
-
Լավագույն թիմային աշխատանք և լավագույն հռետոր․ մեր ուսանողները՝ միջհամալսարանական մրցույթում
-
Ամսաթիվ
2025-10-29
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ն հայտարարում է Erasmus+ շարժունության կրթաթոշակների մրցույթ
-
Ամսաթիվ
2025-10-27
-
Views
...
-
Share
-