• 2025-12-16

Կարողությունների զարգացման վերապատրաստում՝ Պորտոյի կաթոլիկ համալսարանում 

«ERASMUS+T-GREEN․ Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» կարողությունների զարգացման  եվրոպական  նախագծի շրջանակներում, որով նախատեսվում է եվրոպական 4 համալսարանի և հայկական շուրջ տասը համալսարանի ու կառույցների հետ մշակել ապագային միտված «կանաչ» միջգիտակարգային ծրագրեր, ս․թ․ դեկտեմբերի 1-ից 5-ը Պորտուգալիայի Պորտոյի կաթոլիկ համալսարանում տեղի ունեցավ նախագծի հերթական վերապատրաստումը, որին մասնակցեց նաև ՀՖՀՀ 3 աշխատակից։ Վերապատրաստման շրջանակներում գործընկեր համալսարանները ներկայացրին նախագծի շրջանակներում ստեղծված կրթական ծրագրերը և վերապրոֆիլավորված առարկաները, ներկայացվեց ԵՄ գործընկեր համալսարանների իրավական կարգավորումները՝ ուղղված համատեղ/կրկնակի/բազմակի մագիստրոսական ծրագրերի իրականացմանը,   կրկնակի և բազմակի համատեղ որակավորման աստիճաններ շնորհող մագիստրոսական ծրագրերի իրականացման հնարավորությունները մի շարք ոլորտներում։ Տեղի ունեցավ նաև առանձին հանդիպում արտաքին գնահատողի հետ։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more