• 2025-09-26

Գյուղացիների և գյուղական համայնքների դերը կենսաբազմազանության պահպանման հարցում

Իսկ եթե մեր մոլորակի իսկական պահապանները հենց գյուղացինե՞րն են։

Կենսաբազմազանության տարվա և COP 17-ի նախապատրաստական գործընթացների շրջանակներում, սեպտեմբերի 26-ին ՀՖՀՀ-ն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը և ՄԱԿ-ի՝ Գյուղացիների և գյուղական վայրերում աշխատող այլ անձանց իրավունքների վերաբերյալ աշխատանքային խումբը համախմբել էին ՀԿ-ներին և ուսանողներին կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու գյուղացիների և գյուղական համայնքների առանցքային դերը կենսաբազմազանության պահպանման գործում։
Մարդու իրավունքների, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հատման կետում քննարկումներն ընդգծեցին, թե որքան կարևոր է գյուղական համայնքների ներգրավվածությունը մեր ապագան ձևավորող որոշումներում։

Մեզ համար պատիվ էր հյուրընկալել․

✅ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին,
✅ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանին
✅ Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային գործունեության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարին
✅ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի պետ Արմեն Եսոյանին
✅ «Via Campesina»-ի եվրոպական համակարգող Ժան Մաթյո Թևնոյին
✅ ՄԱԿ-ի Գյուղացիների և գյուղական վայրերում աշխատող այլ անձանց իրավունքների վերաբերյալ աշխատանքային խմբի փոխնախագահ, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Դավիթ Հակոբյանին:

Շնորհակալություն բոլոր բանախոսներին և մասնակիցներին։
 
 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more