-
Ամսաթիվ
2024-04-29
«Թուրքական ախտը»․ մտորումներ Չենգիզ Աքթարի քննադատական աշխատության շուրջ քննարկում
Չենգիզ Աքթարի «Թուրքական ախտը» աշխատության հայերեն թարգմանության կապակցությամբ ՀՖՀՀ-ն սիրով հրավիրում է քննարկման Չենգիզ Աքթարի և Ռուբեն Մելքոնյանի մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում մեր հյուրերը կխոսեն այսօրվա թուրքական հասարակության ու պետության վերաբերյալ, վերջին զարգացումների և այն մասին, ինչը հեղինակ Աքթարը համարում է Թուրքիայի «ապաարևմտականացում», ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային և համաշխարհային աշխարհաքաղաքականության վրա դրա ազդեցության մասին:
Չենգիզ Աքթարը քաղաքագետ է, տնտեսագիտական էպիստեմոլոգիայի դոկտոր և Աթենքի համալսարանում հրավիրյալ դասախոս: Նա դասավանդում է 19-րդ դարի Օսմանյան կայսրության քաղաքական ուսմունքների պատմություն և Եվրոպական միության քաղաքականություն, ինչպես նաև աշխատում է կոլեկտիվ հիշողության խնդիրների շուրջ։
Աքթարը մասնավորապես աշխատել է ՄԱԿ-ի եւ Եվրոպական միության համար, քարոզարշավ է իրականացրել Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։
Նա հոդվածներ է գրում Financial Times, Le Monde եւ Libération օրաթերթերի համար, Հրանտ Դինք հիմնադրամում խորհրդական է, ինչպես նաև la Revue du MAUSS ամսագրի հիմնադիրներից է։
Ռուբեն Մելքոնյանը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ։
Նա «Արևելագիտության հարցեր» գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է, ԵՊՀ գիտխորհրդի անդամ: Նա դասավանդում է Թուրքիայի Հանրապետության պատմություն և Նորագույն շրջանի թուրքական գրականություն, իսկ նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հանրապետական ժամանակաշրջանի Թուրքիայի պատմությունը, քաղաքական գործընթացները ժամանակակից Թուրքիայում և Թուրքիայի ազգային փոքրամասնությունները։
Քննարկումը կվարի ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը։
Երկուշաբթի՝ ապրիլի 29-ին, ժ. 15։30-ին
ՀՖՀՀ, Ա դահլիճ (հասցե՝ Դավիթ Անհաղթի փ. 10)
Մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր հետևյալ հղմամբ` https://forms.office.com/e/bLgTaUqmjm?origin=lprLink
Հանդիպումը տեղի կունենա ֆրանսերեն՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Erasmus+ ծրագրի շրջանակում պրակտիկայի մրցույթ՝ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում
-
Ամսաթիվ
2026-11-16
-
Views
...
-
Share
-
-
Սաարլանդի համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (Բակալավր 3–րդ կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-16
-
Views
...
-
Share
-
-
Կրթությունից՝ դեպի կարիերա․ ՀՖՀՀ-ում կայացավ Աշխատանքի տոնավաճառ 2026-ը
-
Ամսաթիվ
2026-11-13
-
Views
...
-
Share
-
-
Անչափահասների իրավունքների պաշտպանությունն ու արդարադատությունը․ ֆրանսիական փորձի մասին՝ ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-11-09
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-11-06
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ թիմը՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» դատախաղ-մրցույթի հաղթող
-
Ամսաթիվ
2026-11-06
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (Մագիստրատուրա 1-ին կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Erasmus+ շարժունության կրթաթոշակ (3-րդ կուրս)
-
Ամսաթիվ
2026-11-04
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ում շնորհվեց Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակը
-
Ամսաթիվ
2026-11-03
-
Views
...
-
Share
-