-
Ամսաթիվ
2023-01-16
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի այցը ՀՖՀՀ
Հայաստանում ֆրանսիական համալսարանը հունվարի 13-ին հյուրընկալեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ տիկին Յաել Բրոն-Պիվեյին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի և ֆրանսիացի պատգամավորների ուղեկցությամբ։
Այցի նպատակը ՀՖՀՀ-ի ուսանողների և շրջանավարտների հետ հանդիպումն էր։
Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց ՀՖՀՀ-ի՝ 2020թ․-ին և 2022թ․-ին մարտերում զոհված 13 երիտասարդ ուսանողների հիշատակին։
Ուսանողների և շրջանավարտների հետ հանդիպումը մեկնարկեց ՀՖՀՀ ռեկտոր տիկին Սալվա Նակուզիի ողջույնի խոսքով․ ռեկտորը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին և պատվիրակությանը՝ Հայաստան և Հայաստանում ֆրանսիական համալսարան կատարած կարևոր այցի համար: Ռեկտորը ներկայացրեց ՀՖՀՀ-ն և համալսարանի ապագա ծրագրերը՝ մատնանշելով վերջինիս դերը ֆրանս-հայկական համագործակցության մեջ։
Այնուհետև ելույթ ունեցան ՀՖՀՀ 2018թ․-ի շրջանավարտ Ներսես Զեյնալյանը՝ ներկայումս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական, և ՀՖՀՀ 2010թ․-ի շրջանավարտ Մարիամ Թորոսյանը՝ սոցիալական ձեռներեց, « Safe YOU »՝ կանանց բռնության դեմ ուղղված ձեռնարկության հիմնադիր և գործադիր տնօրեն։ Ներսեսն ընդգծեց ֆրանս-հայկական համագործակցության կարևորությունը պետական ոլորտում, որտեղ բազմաթիվ ուֆառցիներ են ներգրավված։ Մարիամը խոսեց հայ հասարակության մեջ կնոջ դերի մարտահրավերների մասին։ Հաջորդեցին հետաքրքիր մտքերի փոխանակումներ ուսանողների և ԱԺ նախագահի, փոխնախագահ Վալերի Ռաբոյի, Բուշ-դյու-Ռոն շրջանի պատգամավոր Անն-Լորանս Պետելի միջև։
ՀՖՀՀ-ի արցախցի ուսանողներն իրենց խորը մտահոգությունը հայտնեցին երկրում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա էին նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի աշակերտները, ովքեր նույնպես մտքեր արտահայտելու և հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան։
Հանդիպման ավարտին տիկին Յաել Բրոն-Պիվեն գրառում կատարեց համալսարանի հուշագրքում՝ մասնավորապես նշելով․ « Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր և խորիմաստ քննարկումների, հայ երիտասարդությանը կրթելուն ուղղված ձեր ջանքերի և հաստատակամության համար, այն երիտասարդության, որը խաղաղ ապագա կկառուցի բոլորի համար »։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Կենսաբազմազանություն․ կամուրջ բիզնեսի և մարդու իրավունքների միջև
-
Ամսաթիվ
2026-10-16
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողների ուսուցողական այցը Չեխիա՝ RANent միջազգային նախագծի շրջանակում
-
Ամսաթիվ
2026-10-04
-
Views
...
-
Share
-
-
«Իրավունքի գիշեր»՝ ՀՖՀՀ-ում. արհեստական բանականությունն ու արդարադատության սահմանները
-
Ամսաթիվ
2026-10-02
-
Views
...
-
Share
-
-
Շրջանավարտների հոսք «Միսաք Մանուշյան» 2026․ նոր ճանապարհի սկիզբը
-
Ամսաթիվ
2026-09-29
-
Views
...
-
Share
-
-
Կոմիքսները՝ պատմության, մշակույթի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-25
-
Views
...
-
Share
-
-
Նախաինկուբացիոն ծրագիր 2026-2027
-
Ամսաթիվ
2026-09-23
-
Views
...
-
Share
-
-
Սոցիալական օգնություն 2026-2027
-
Ամսաթիվ
2026-09-14
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-09-12
-
Views
...
-
Share
-