• Կառավարման ֆակուլտետը նպատակ ունի պատրաստել բանիմաց մասնագետներ և քաղաքացիներ, քաղաքացիական հասարակության շարժիչ ուժեր։ Այն կոչված է լինելու էթիկական ուրույն մտածելակերպ ունեցող անձինք ձևավորելու մի վայր։ Այսպիսով, այդ նպատակը ենթադրում է մի իրական համալսարանական հաստատություն, որը պարտավորվում է դառնալ ակադեմիական այնպիսի արժեքների կրողը, ինչպիսին են մտավոր ազատությունն ու ինստիտուցիոնալ անկախությունը։

    ՀՖՀՀ-ն հայտնի է որպես կառավարման ոլորտում լավագույն կրթություն տրամադրող հաստատություններից մեկը Հայաստանում։ ՀՖՀՀ-ի կառավարման ֆակուլտետը գիտելիքների և հմտությունների մեծ պաշարի տրամադրման միջոցով պատրաստում է իր ուսանողներին՝ զբաղեցնելու բարձր պաշտոններ տեղական, տարածաշրջանային և միջազգային ասպարեզում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային սեկտորներում։ Նրանք կարող են նաև սոցիալապես պատասխանատու ձեռներեցներ դառնալ։

  • Ծրագրի նպատակները

    Տալ կառավարման և տնտեսագիտության ոլորտում խորացված տեսական գիտելիքներ,

    Պատրաստել տեսական և պրակտիկ ոլորտների մասնագետներ, որոնք մասնագիտացած կլինեն որպես տնտեսագետներ, կառավարիչներ, ֆինանսական պատասխանատուներ,

    Ուսանողներին փոխանցել մասնագիտական հմտություններ՝ հայաստանյան և ֆրանսիական բանկերում, ապահովագրական ընկերություններում և այլ ֆինանսական կառույցներում աշխատելու համար,

    Ուսանողներին մոտիվացնել ուսումը շարունակելու և ակադեմիական ու գործնական հետազոտություններ իրականացնելու գործում։

  • Աշխատանքային հեռանկարներ պետական և մասնավոր ոլորտներում

    Տնտեսագետ,   

    Ֆինանսական ղեկավար

    Բանկային գործի և ապահովագրության մասնագետ,

    Ֆինանսական վերլուծաբան,

    Ֆինանսական խորհրդական։

  • Դիպլոմներ

    Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։

    • 2025-2026 Ուսումնական պլաններ
    • Այցելել կայք
    • Լինել Ժան Մուլեն Լիոն 3
      համալսարանի ուսանող՝
      սովորելով ՀՖՀՀ-ում

Ունե՞ք հարցեր
Ֆակուլտետի վարչական պատասխանատու՝ ap_gestion@ufar.am +37498279673

Նորություններ

    • 2026-06-09

    Ընդունելության քննությունների ժամանակացույց 2026

    Կարդալ ավելին
    • 2026-06-02

    ՀՖՀՀ ուսանողներն արժանացել են գերմանական կրթաթոշակների

    Կարդալ ավելին
    • 2026-05-26

    Իրական բիզնես լուծումներ՝ մարքեթինգի ֆակուլտետի ուսանողների կողմից․ ամփոփվեց «Ավրորա Բարեալիս» (Aurora Baréalisse) գործակալության հետ իրականացված «Մարնիկ» ընկերության PBL նախագծերը

    Կարդալ ավելին
    • 2026-05-24

    Մեկ ծառ, մեկ կյանք. ծառատունկ Արփի լճի տարածքում

    Կարդալ ավելին
    • 2026-05-20

    Նորարար համագործակցություն Երևանի ԾԻԳ-ի և ՀՖՀՀ-ի միջև

    Կարդալ ավելին
    • 2026-05-13

    Erasmus+ շարժունության կրթաթոշակների մրցույթ

    Կարդալ ավելին
    • 2026-05-12

    ՀՖՀՀ-ն` «Ֆրանսերենի տարածման մրցանակ» 2026-ի դափնեկիր

    Կարդալ ավելին
    • 2026-05-04

    ՀՖՀՀ թիմը հաղթել է ցեղասպանության թեմայով մրցույթում

    Կարդալ ավելին
    • 2026-05-02

    Փայլուն արդյունք աշխատանքային իրավունքում

    Կարդալ ավելին
    • 2026-04-25

    Փորձնական քննություններ 2026 - պատասխաններ

    Կարդալ ավելին
    • 2026-04-23

    ՀՖՀՀ-ն BMICCC միջազգային մրցույթում

    Կարդալ ավելին
    • 2026-04-19

    Զարգացրեք Ձեր ձեռնարկատիրական գաղափարները

    Կարդալ ավելին