• Համակարգչային գիտությունը շատ լայն ոլորտ է, որի հիմքերը գտնվում են մի քանի հիմնարար և կիրառական մասնագիտական ոլորտների հանգույցում։ Մեր ֆակուլտետի գլխավոր առաքելությունն է ուղղորդել և ուղեկցել մտքի և երևակայության անսահմանափակ թռիչք ունեցող ուսանողներին, օգնել նրանց միջազգային մակարդակով դառնալ մրցունակ ներկայիս ամենապահանջված մասնագիտական ոլորտում և կառուցել սեփական մասնագիտական ուղին իրենց հայրենիքում՝ Հայաստանում։

    Ուրախ եմ, որ հետաքրքրված եք ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի ֆակուլտետով։ ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի ֆակուլտետը մեծ տեղ է հատկացնում նախագծերի կառավարմանը, կրթում է ապագա ինժեներների և ինֆորմատիկայի ոլորտի մասնագետների։ Ընտրելով ՀՖՀՀ-ն՝ դուք կընդունվեք նաև Թուլուզի համալսարան և կստանաք մի կրթություն, որ միավորում է ինֆորմատիկայի ոլորտում հայկական և ֆրանսիական լավագույն փորձառությունը։

  • Ծրագրի նպատակները

    Տալ խորացված տեսական գիտելիքներ ծրագրավորման, համակարգերի, ցանցերի, տվյալների բազաների, մեքենաների ճարտարապետության մասին,

    Գործնական դասընթացների միջոցով (որոնք կազմում են կրթական ծրագրի մեկ երրորդ մասը) ծանոթացնել այն հիմունքներին, որոնց վրա կառուցվում են ներկայիս և ապագայի մեթոդները, գործողությունները և գործիքները,

    Պատրաստել ակտիվ կյանք մուտք գործելուն՝ ուղղորդելով և տալով մասնագիտական հմտություններ։
     
    Ներբեռնել ԱԲ ծրագրերին վերաբերող բրոշյուրը

  • Աշխատանքային հեռանկարներ պետական և մասնավոր ոլորտներում

    -Հավելվածների ծրագրավորող

    -Ծրագրավորող

    -Նախագծերի ղեկավար

    -Տեղեկատվական անվտանգության պատասխանատու

    -Տվյալների բազայի ադմինիստրատոր

    -Ցանցային ադմինիստրատոր

    Դիպլոմներ

    Այս կրթական ծրագիրը կազմակերպվում է Թուլուզի համալսարանի հետ համագործակցությամբ։ Բակալավրիատն ավարտելիս ուսանողը ստանում է 2 պետական դիպլոմ՝ Թուլուզի համալսարանի ֆրանսիական դիպլոմ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի հայկական դիպլոմ։

  • Կրթության կազմակերպում

    Ինֆորմատիկայի բակալավրիատը առկա ուսուցմամբ ծրագիր է՝ 8 կիսամյակով, որոնց ընթացքում ուսանողը վաստակում է 240 ECTS կրեդիտ։ 

    Բակալավրիատի վերջին տարում ուսանողը պետք է իրականացնի 7-շաբաթյա պրակտիկա Հայաստանում կամ արտերկրում գտնվող կազմակերպությունում։ Պրակտիկայի ավարտին ուսանողը պետք է ներկայացնի  պրակտիկայի հաշվետվություն, որի համար կգնահատվի։

    Դասավանդման լեզուներ.

    1-ին կուրս՝ հայերեն,

    2-րդ կուրս՝ անգլերեն,

    3-րդ և 4-րդ կուրսեր՝ ֆրանսերեն և անգլերեն:

    • 2025-2026 Ուսումնական պլաններ
    • Այցելել կայք
    • Լինել Թուլուզի համալսարանի 
      ուսանող՝ սովորելով ՀՖՀՀ-ում

Ունե՞ք հարցեր
Ֆակուլտետի վարչական պատասխանատու՝ ap_ima@ufar.am +37498279676

Նորություններ

    • 2026-06-09

    Ընդունելության քննությունների ժամանակացույց 2026

    Կարդալ ավելին
    • 2026-06-02

    ՀՖՀՀ ուսանողներն արժանացել են գերմանական կրթաթոշակների

    Կարդալ ավելին
    • 2026-05-26

    Իրական բիզնես լուծումներ՝ մարքեթինգի ֆակուլտետի ուսանողների կողմից․ ամփոփվեց «Ավրորա Բարեալիս» (Aurora Baréalisse) գործակալության հետ իրականացված «Մարնիկ» ընկերության PBL նախագծերը

    Կարդալ ավելին
    • 2026-05-24

    Մեկ ծառ, մեկ կյանք. ծառատունկ Արփի լճի տարածքում

    Կարդալ ավելին
    • 2026-05-20

    Նորարար համագործակցություն Երևանի ԾԻԳ-ի և ՀՖՀՀ-ի միջև

    Կարդալ ավելին
    • 2026-05-13

    Erasmus+ շարժունության կրթաթոշակների մրցույթ

    Կարդալ ավելին
    • 2026-05-12

    ՀՖՀՀ-ն` «Ֆրանսերենի տարածման մրցանակ» 2026-ի դափնեկիր

    Կարդալ ավելին
    • 2026-05-04

    ՀՖՀՀ թիմը հաղթել է ցեղասպանության թեմայով մրցույթում

    Կարդալ ավելին
    • 2026-05-02

    Փայլուն արդյունք աշխատանքային իրավունքում

    Կարդալ ավելին
    • 2026-04-25

    Փորձնական քննություններ 2026 - պատասխաններ

    Կարդալ ավելին
    • 2026-04-23

    ՀՖՀՀ-ն BMICCC միջազգային մրցույթում

    Կարդալ ավելին
    • 2026-04-19

    Զարգացրեք Ձեր ձեռնարկատիրական գաղափարները

    Կարդալ ավելին