Միջպետական համալսարան

Համալսարանի մասին

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում:

Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության  Արտաքին գործերի ու Կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, այսպիսով, կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման:

Համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի Արտաքին գործերի, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի նախագահն է պարոն Արթուր Բաղդասարյանը:

Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի գլխավորությամբ: Ուսումնական մասը ղեկավարում է ազգությամբ ֆրանսիացի տիկին Ալեքսանդրա Թիրկյուիր Մենսը:

ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է:

Առաքելությունը

Համալսարանը կոչված է պատրաստելու Հայաստանի աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ, որոնք իրենց միջազգային փորձը, գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնում են ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես Հայաստանի, Ֆրանսիայի ու Եվրոպայի միջև հարաբերությունների զարգացմանը:  

Ակտիվ գործունեություն ծավալելով ֆրանկոֆոնիայի ոլորտում և լինելով Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011թ. մարտից ղեկավարում է Հայաստանում Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը:

Պատրաստակամ դիմագրավելու արդի մարտահրավերներին՝ համալսարանը կոչված է նպաստելու Հայաստանի տնտեսական զարգացմանը՝ առաջարկելով՝

  • համագործակցություն գործարար աշխարհի հետ,
  • մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ,
  • եվրոպական չափանիշներին համապատասխանող 2 տեսակի պետական դիպլոմ

Այսօր համալսարանում սովորում է ավելի քան 1000 ուսանող: Համալսարանի ավելի քան 1600 շրջանավարտները մասնակցում են ամենաակտիվ ձեռնարկությունների և կազմակերպությունների զարգացմանը:       

Դեկրետ