• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ինչպես ապրել, սովորել եվ գործարարությամբ զբաղվել Ֆրանսիայում / ՀՖՀՀ-ի շրջանավարտը կիսվում է իր փորձով ուսանողների հետ

Սույն թվականի նոյեմբերի 23-ին Լիոն 3 համալսարանի գիտությունների թեկնածու և Ֆրանսիայում իր խորհրդատվական ընկերությունը հիմնած ՀՖՀՀ-ի առաջին շրջանավարտ Լուսինե Արզումանյանը հանդիպեց  ՀՖՀՀ-ի ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում Լուսինեն կիսվեց իր փորձով, ներկայացրեց արդեն իրականացրած և ընթացիկ ծրագրերը:

Լուսինեն ուսանողներին պատմեց, թե ինչպես է կարողացել Հայաստանում կազմակերպել ֆրանսիական  «Beaujolais nouveau» գինու դեգուստացիան: Եվ որ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի նոյեմբերի 3-րդ շաբաթը այդ գինու տոնը նշել նաև Հայաստանում:

Լուսինեն ընդգծեց նաև, որ այժմ համագործակցում է մի շարք ֆրանսիական ձեռնարկությունների հետ՝ Ծաղկաձորում ամռանը զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Ծրագիր կա դահուկավազքի համար նախատեսված ուղին ամռանը դարձնել հեծանվավազքի ուղի:

Լուսինեն նշեց, որ հաջողության բանալին մասնագիտական կապեր ստեղծելու կարողությունն է: