• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ամեն ինչ հնարավոր է

Սույն թվականի մայիսի 5-ին ՀՖՀՀ-ի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները հիանալի խաղով հանդես եկան Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում: Նրանք ներկայացրին «Ամեն ինչ հնարավոր է» երաժշտական բեմադրությունը:

Խոսքը, երգն ու պարը համեմելով նրբագեղությամբ, հումորով և վայելչությամբ նրանք հանդիսատեսին ներկայացրին նշանավոր մարդկանց անցած ճանապարհը, որոնք իրենց տաղանդով և համառությամբ կերտել են Ֆրանսիայի պատմությունը: Շանզ Էլիզեին բնորոշ դեկորով մեր ուսանողները հանդիսատեսին ներկայացրին Էդիթ Պիաֆի, Կոկո Շանելի և Շառլ Ազնավուրի անցած ճանապարհից փոքր դրվագներ:

Բեմադրությունն անցավ տոնական ուրախ մթնոլորտում և ուղեկցվեց հանդիսատեսի ջերմ ծափողջյուններով: Մեր տաղանդավոր ուսանողները իրենց հիանալի երաժշտական բեմադրությամբ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ՀՖՀՀ-ում «Ամեն ինչ հնարավոր է»:

Շեյխ Օմար Նդայե

ՀՖՀՀ պրակտիկանտ