• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

«Շնորհակալություն դոնոր» Միջոցառում՝ նվիրված Ոսկրածուծի դոնորի համաշխարհային օրվան

Ոսկրածուծի դոնորի համաշխարհային օրվա առթիվ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՖՀՀ-ի Ուսանողական խորհուրդը մի շարք համալսարանների հետ համագործակցաբար կազմակերպեց համերգ՝ նպատակ ունենալով   մեծացնել ոսկրածուծի դոնորների մասին հանրային իրազեկումը: Ուսանողները, դասախոսները և համալսարանների աշխատակիցները համախբվել էին տոնական հաճելի միջավայրում հայկական ռեեստրում անդամագրվելու համար: Դոնորությունը կատարվում է ինքնակամ, գաղտնիության սկզբունքով և անվճար:  Աշխարհում գրանցված է ոսկրածուծի 27 000 000 դոնոր, որից ավելի քան  28 000-ը՝ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում:

«Շնորհակալություն դոնոր» խորագրով միջոցառման նպատակն էր շնորհակալություն հայտնել բոլոր դոնորներին  կյանքեր փրկելու համար, ինչպես նաև իրազեկել հասարակությանը արյուն հանձնելու դերի և կարևորության մասին:

Արդեն երրորդ անգամն է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը համախմբվում է՝ արյուն հանձնելու և այդ քայլը խթանելու համար:

Խորին շնորհակալություն ՀՖՀՀ-ի անձնակազմին և Ուսանողական խորհրդին: