• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ֆրանսիական երգի միջբուհական ամենամյա փառատոն

Սույն թվականի ապրիլի 20-ին Հայ-ռուսական համալսարանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի ունեցավ ֆրանսիական երգի միջբուհական ամենամյա փառատոնը, որին մասնակցում էին նաև ՀՖՀՀ-ի Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Հովհաննես Թադևոսյանը և Աշոտ Արաբաջյանը, նույն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Սայադյանը և Մարքեթինգի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Դիանա Ազարյանը:

Հովհաննես Թադևոսյանը, Աշոտ Արաբաջյանը և Դիանա Ազարյանը զբաղեցրին պատվավոր առաջին տեղը, իսկ Անի Սայադյանն արժանացավ հատուկ մրցանակի ֆրանսերենի լավագույն արտասանության համար:

ՀՖՀՀ-ի ղեկավարությունը շնորհավորում է իր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ: