• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ – Կլերմոն Օվերն համալսարան համագործակցություն

Սույն թվականի փետրվարի 17-ին ՀՖՀՀ-ն հյուընկալվեց 2017թ. հունվարի 1-ին Բլեզ Պասկալ համալսարանի և Օվերնի համալսարանի միավորումից կազմավորված Կլերմոն Օվերնի նորաբաց համալսարանում: ՀՖՀՀ ռեկտորը մտքեր փոխանակեց համալսարանի նախագահ և իր ընկեր Մատիաս Բեռնարի հետ՝ նոր հաստատության կառուցվածքային ծրագրերի վերաբերյալ և հատկապես կառավարության կողմից համակարգվող ապագա ներդրումների ծրագրի շրջանակում ISITE (նախաձեռնություններ, գիտություն, նորամուծություն, տարածքներ, տնտեսություն) հայտերի ընդունման մասին: ՀՖՀՀ-ն և Կլերմոն Օվերնի համալսարանն արդեն համագործակցում են, իսկ 2016թ. հուլիսից նաև Էրազմուս+ ծրագրի շրջանակում գործընկերներ են: Այս տարվանից հաստատությունները համագործակցում են նաև գիտական թեզերի շրջանակում:

Հարկ է հիշեցնել, որ Օվերնը միացել է Ռոն Ալպ շրջանին՝ վերակազմավորվելով նոր՝ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի, որն իր տնտեսական կշիռով Ֆրանսիայում 2-րդ, իսկ Եվրոպայում 6-րդ շրջանն է: