• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Բաց դռների օր

Սույն թվականի մարտի 24-ին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) հյուրընկալեց հայաստանյան դպրոցների ավելի քան 200 աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների և ծնողների: Միջոցառումը սկսվեց ուսանողների կողմից պատրաստված ՀՖՀՀ-ին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը: Պարոն ռեկտորը իր խոսքում անդրադարձավ համալսարանում տիրող կարգապահության և որակի պահանջին, ՀՖՀՀ ընդունված յուրաքանչյուր ուսանողին Ֆրանսիայի բյուջետային աջակցության կարևոր դերին: Ռեկտորը նշեց, որ ներկա էր ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ելիսեյան պալատում միջկառավարական համաձայնագրերի ստորագրմանը:

Այնուհետև համալսարանի ընդունելության ընթացակարգի, նախապատրաստական դասընթացների մասին տեղեկատվությունը ներկայացրեց արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, իսկ ուսումնական վարձերի, անվճար տեղերի և տրամադրվող սոցիալական օգնության մասին՝ ՀՖՀՀ վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը:

Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան շրջելու համալսարանում, հանդիպելու ֆակուլտետների դեկանների, դասախոսների հետ և ստանալու իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: