• ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Մտավոր սեփականություն և մարքեթինգ

Սույն թվականի մայիսի 11-ին «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի» աշխատակից և ՀՖՀՀ շրջանավարտ Հռիփսիմե Պապիկյանն ու ՀՖՀՀ պրակտիկանտ Աստղիկ Հարությունյանը «Մտավոր սեփականությունը և մարքեթինգը» թեմայով սեմինար անցկացրին համալսարանի Մարքեթինգի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների համար:

Սեմինարին ներկա էին նաև կենտրոնի խորհրդի նախագահ Սարգիս Կնյազյանը և ՀՖՀՀ-ի Մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին մտավոր սեփականության այն հարցերը, որոնք առավել կարևոր են մարքեթինգի մասնագետների համար, օրինակ ապրանքային նշանները, դրանց գրանցումը, ընտրությունը, տեսակները, պաշտպանությունը և անբարեխիղճ մրցակցությունը:

ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնին» համալսարանի հետ սերտ համագործակցության համար: