• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ-ն՝ ''Կրթություն և կարիերա EXPO 2017''-ի մասնակից

ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ սույն թվականի ապրիլի 26-ից 28-ը անցկացվեց «Կրթություն և կարիերա EXPO 2017» խորագրով 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

3 օր՝ նվիրված ուսուցմանը և հատկապես մասնագիտական կողմնորոշմանը: Ավելի քան 40 բարձրագույն ուսումնական հաստատություն, քոլեջ և ավագ դպրոց համախմբվել էին մեկ հարկի տակ՝ այցելուներին ներկայացնելու իրենց կրթական ծրագրերը:

ՀՖՀՀ-ն մասնակցում էր ցուցահանդեսին՝ նպատակ ունենալով այցելուներին ներկայացնել բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերը, ինչպես նաև շրջանավարտների աշխատանքի տեղավորման տվյալները: ՀՖՀՀ-ի տաղավարում ներկա ուսանողները պատասխանում էին այցելուների մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ բոլոր հարցերին՝ տալով սպառիչ պատասխաններ: