• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

"UFAR EL Teaching And Testing" Cambridge Assessment English հավաստագրված կենտրոնի բացումը ՀՖՀՀ-ում

Սույն թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում բացվեց "UFAR EL Teaching And Testing" Cambridge Assessment English հավաստագրված կենտրոնը: Սույն ձեռքբերման արդյունքում, ՀՖՀՀ-ին ընձեռվում է հնարավորություն կազմակերպել և իրականացնել Cambridge Assessment English-ի առաջարկած քննությունների գրեթե ողջ գունապնակը: Կենտրոնն իր ծառայություններով և ծավալած գործունեությամբ հասանելի է լինելու ոչ միայն ՀՖՀՀ ուսանողներին, այլև բոլոր հետաքրքրված անձանց և օտարերկրացիներին:

Կենտրոնի բացմանը ներկա էր Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, և Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ներկայացուցչական գրասենյակի բիզնես-զարգացման աջակցության պատասխանատու Լիլի Մարենցին, ով իր բացման խոսքում կարևորեց նմանօրինակ կենտրոնների առկայությունը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: 

Կենտրոնի ղեկավար Զարուհի Սողոմոնյանի խոսքերով այս նախաձեռնությամբ, որը կյանքի կոչվեց ՀՖՀՀ ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի աջակցությամբ, ֆրանսիական համալսարանի ուսանողներին տրվում է բացառիկ հնարավորություն բուհն ավարտելիս ունենալ միջազգային ճանաչում ունեցող երկու վկայական՝ ֆրասներենի DELF-ի հետ միասին նաև Cambridge Assessment English-ի որևէ մակարդակի վկայական:

ՀՖՀՀ-ի անձնակազմը շնորհավորում է տիկին Սողոմոնյանին կենտրոնի ստեղծումը համալսարանում իրականացնելու համար և մաղթում նորանոր հաջողություններ: