• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀՖՀՀ ուսանողները` Կոկա-Կոլա Արմենիա ընկերությունում

Սույն թվականի մայիսի 24-ին և 25-ին ՀՖՀՀ Կառավարման և Ֆինանսներ ֆակուլտետների 1-ին կուրսի 58 ուսանողներ գործնական այցով հյուրընկալվեցին Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերությունում: Այցը կազմակերպվել է ՀՖՀՀ մարքեթինգի դասախոս Էլեն Գրիգորյանի նախաձեռնությամբ` որպես խրախուսանք «Մարքեթինգի հիմունքներ» առարկայի գործնական աշխատանքներին ամենաբարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Այցի նպատակը ուսանողների մոտ միջազգային նորմերով և ստանդարտներով առաջնորդվող ընկերության վերաբերյալ գործնական պատկերացման ձևավորումն էր` շեշտադրելով մարքեթինգային գործառույթները:

Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան Կոկա-Կոլա ընկերության պատմությանը, արտադրության, պահեստավորման և առաքման բաժինների գործունեությանը: Նրանց հնարավորություն ընձեռնվեց նաև իրենց մասնագիտական հարցերն ուղղել ընկերության աշխատակիցներին: Այս այցը ևս մեկն է այն բազում օրինակներից, երբ ՀՖՀՀ-ն խրախուսում և գործնականում ցույց է տալիս իր ուսանողներին` վաղվա ղեկավարը դառնալու նրանց իրական հնարավորությունները: