• ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

ՀՖՀՀ-ի ուսանողները ներակայացրին իրենց գիտական հոդվածները

Սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ գիտական հոդվածների պաշտպանություն համալսարանի չորրորդ կուրսի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների կողմից։ Ներկայացված հոդվածների շուրջ ծավալված հարց ու պատասխանի արդյունքում բարձրացվեցին մի շարք իրավական խնդիրներ, ուսանողների կողմից ներկայացվեցին դրանց ուղղված  լուծումներ։ Պաշտպանությանը ներկա էին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ավագ իրավաբան Մերի Ասլանյանը և  Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը։ Քննարկման ընթացքում պաշտպանությանը ներկա իրավաբան մասնագետներն արտահայտեցին իրենց տեսակետները կատարված գիտական աշխատանքների վերաբերյալ։

Քաղաքացիական իրավունքի ոլորտում գիտական հոդվածներ ներկայացրին Ավանեսյան Արմինեն՝ «Փաստաբանական ծառայության մատուցումը և փաստաբանների  պատասխանատվության ապահովագրությունը» թեմայով և Աֆաջանյան Թագուհին՝  «Գրավի՝ որպես պարտավորության ապահովման միջոցի երկակի բնույթը» թեմայով, իսկ Սահմանադրական իրավունքի ոլորտում Գալոյան Արևիկը՝ «Զինված ուժերի նկատմամբ վերահսկողական կառուցակարգերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

ՀՖՀՀ-ն շնորհավորում է իր ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ: