• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Էյֆելի անվան գերազանցության կրթաթոշակի 2017թ. դափնեկիրներ Անատոլի Չերնյաև և Գայանե Հարությունյան

Սույն թվականի ապրիլի 20-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդունեց Էյֆելի անվան գերազանցության կրթաթոշակի մրցանակակիրներին: 2017 թվականի դափնեկիրներից երկուսը Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ են: 

Անատոլի Չերնյաևը ՀՖՀՀ-ի Մարքեթինգ և վաճառք ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է: Նա 2016 թվականին ՀՀ ԿԳ նախարարության կողմից հասարակագիտության ոլորտում ճանաչվել է Հայաստանի լավագույն ուսանող:  Անատոլին կշարունակի ուսումը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում:

Գայանե Հարությունյանը ՀՖՀՀ-ի առաջին ասպիրանտներից է: «Օրենսդրական գործընթացների համեմատական վերլուծությունը Հայաստանում և Ֆրանսիայում» թեմայով թեկնածուական ատենախոսությունը նա սկսել է 2016 թվականին: Գայանեն իր հետազոտական աշխատանքը կշարունակի Կլերմոն-Ֆերանի Օվերնի համալսարանում:

ՀՖՀՀ-ի ղեկավարությունը շնորհավորում է Անատոլի Չերնյաևին և Գայանե Հարությունյանին և մաղթում նորանոր հաջողություններ:

 

Կարդալ նաև

https://am.ambafrance.org/%D4%B8%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE-%D4%B7%D6%86%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6