• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ընկերական օգնության հայկական ընկերակցությունը կրթաթոշակներ է շնորհում Հայաստանում ֆրանսիական համալսարանի 10 ուսանողի

«Ընկերական օգնության հայկական ընկերակցությունը» (ԸՕՀԸ) յուրաքանչյուր տարի կրթաթոշակներ է շնորհում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին՝ ըստ իրենց առաջադիմության և սոցիալական դժվարությունների: Այն ուսանողներին թույլ է տալիս շարունակելու իրենց կրթությունը համալսարանում:

Ընկերակցությունը հիմնադրվել է 1890 թվականին: 1956 թվականին Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչվել է որպես հանրօգուտ կազմակերպություն: Ընկերակցությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը համագործակցում են 2004 թվականից ի վեր «Աջակցություն ֆրանսիական համալսարանի ուսանողներին» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և ֆրանսախոս երիտասարդության կրթությանը նպաստելն է:

Սույն թվականի մարտի 30–ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը համալսարանում ընդունեց «Ընկերական օգնության հայկական ընկերակցության» նախագահ պարոն Ալեն Թուհադյանին, ով կրթաթոշակների հավաստագրեր հանձնեց համալսարանի 10 ուսանողի: Ուսանողները շնորհակալություն հայտնեցին ընկերակցությանը և նախագահին աջակցության համար: Պարոն Թուհադյանը շնորհավորեց բոլոր ուսանողներին՝ հույս հայտնելով, որ մի օր կդառնան համալսարանին արժանի լավ մասնագետներ: