• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ֆրանչայզինգ թե՞ հայկական բիզնես / Հանդիպում-քննարկում Մարքեթինգի ֆակուլտետի ուսանողների հետ

Ֆրանչայզինգ թե՞ հայկական բիզնես… Հարց, որը դիտարկում է ցանկացած գործարար իր բիզնեսը հիմնելիս:

Հաշվի առնելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների սեփական բիզնես հիմնելու պատրաստակամությունը, ինչպես նաև միջազգային և տեղական բրենդների հետ աշխատելու հետաքրքրությունը՝ ՀՖՀՀ-ի Մարքեթինգի ամբիոնը հրավիրել էր Ֆիգարո ռեստորանների ցանցին՝ ներկայացնելու ռեստորանային բիզնեսի առանձնահատկությունները, կիսվելու իրենց սեփական փորձով և բացահայտելու, թե ինչումն է կայանում ընկերության երկար տարիների հաջողության գրավականը: Ֆիգարո ռեստորանների ցանցին են պատկանում Սեգաֆրեդո, Սիննըբոն և Սքուեր Ուան սրճարանները, որոնցից երկուսը՝ Սեգաֆրեդոն և Սիննըբոնը, գործում են ֆրանչայզինգի պայմանագրով, իսկ Սքուեր Ուանը ստեղծվել և զարգացել է Հայաստանում: Ֆիգարո ռեստորանների ցանցի տնօրենը ուսանողներին ներկայացրեց 3 բրենդների զարգացման պատմությունները, մարքեթինգային ռազմավարությունները, յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկությունները, ինչպես նաև ֆրանչայզինգի պայմանագրով և Հայաստանում ինքնուրույն ստեղծված բիզնեսի առավելություններն ու թերությունները:

Ուսանողները հարց ու պատասխանների միջոցով հնարավորություն ունեցան առավել մանրամասն ծանոթանալ ռեստորանային բիզնեսի առանձնահատկություններին, ինչպես նաև անցկացնել միջազգային և հայկական բրենդերի կառավարման և զարգացման համեմատական:

Ֆիգարո ռեստորանների ցանցը հետաքրքրված է համագործակցել ՀՖՀՀ-ի հետ՝ Մարքեթինգի ֆակուլտետի ուսանողներով իրենց աշխատանքային կազմը համալրելու համար:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը իր շնորհակալությունն է հայտնում Ֆիգարո ռեստորանների ցանցի տնօրեն Անի Հովակիմյանին, Սիննըբոն սրճարանի մասնաճյուղի ղեկավար Սոնա Իսաջանյանին՝ պրակտիկ և արդյունավետ վարպետության դաս անցկացնելու համար: