• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ընդունելության մրցույթ 2017-2018 ուս. տարի

Ընդունելության քննությունների ամփոփված արդյունքներ

Իրավաբանական ֆակուլտետ 

Մարքեթինգի ֆակուլտետ 

Կառավարման ֆակուլտետ 

Ֆինանսների ֆակուլտետ

 


Հարգելի՛ դիմորդներ,

 

2017 թվականի ընդունելության քննությունների արդյունքում ընդունելության շեմը հաղթահարած դիմորդները կհրամանագրվեն ՀՖՀՀ հետևյալ քայլերը իրականացնելուց հետո:

  1. Առաջին կուրսի 1-ին կիսամյակի ուսման վարձի վճարում (395 000 դրամ)
  2. Միջնակարգ լրիվ կրթության ատեստատների հանձնում
  3. Կամընտրական առարկաների ընտրություն

 

1. Վճարման կարգը

Առաջին կուրսի 1-ին կիսամյակի ուսման վարձը պետք է վճարել մինչև սույն թվականի հուլիսի 14-ը:

Ընդունելության մրցույթին գրանցվելու ժամանակ Ձեզ տրամադրված քարտը պետք է ներկայացնել ընդունող հանձնաժողովին՝ քարտի վրա անհրաժեշտ նշումներ կատարելու համար: Այնուհետև վճարումը կատարվում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի «Զեյթուն» մասնաճյուղում (հասցե՝ Դավիթ Անհաղթի փող., 13/5 շենք): Վճարումը կատարելուց հետո պետք է անդորրագիրը ներկայացնել ընդունող հանձնաժողովին:

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված դիմորդները պետք է ուսման վարձը վճարեն մինչև սույն թվականի հուլիսի 6-ը ժամը 12:00-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջոցով համապատասխան զինկոմիսարիատներ իրենց տվյալները սահմանված ժամկետներում փոխանցելու համար:

2. Ատեստատների հանձնում

Միջնակարգ լրիվ կրթության ատեստատները պետք է հանձնել ընդունող հանձնաժողովին սույն թվականի հուլիսի 3-ից մինչև հուլիսի 14-ը:

3. Կամընտրական առարկաների ընտրություն

Կամընտրական առարկաների թերթիկը պետք է վերցնել ընդունող հանձնաժողովից, լրացնել և հանձնել ընդունող հանձնաժողովին հուլիսի 3-ից մինչև հուլիսի 14-ը:

Ուսանողական քարտերի ստացում

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ընդունող հանձնաժողովին հանձնելուց հետո ուսանողը ստանում է իր ուսանողական քարտը:

Ընդունող հանձնաժողովի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ 10:00-ից 16:30-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 055 79 76 73 կամ 060 27 96 51 հեռախոսահամարներով:

 


Ընդունելության մրցույթի թեստեր և թեստերի պատասխաններ

Գերմաներեն

Անգլերեն

ֆրանսերեն

 

Իրավունքի հիմունքներ

Հայոց լեզու

Մաթեմատիկա