• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Կոկտեյլ ՀՖՀՀ շրջանավարտների համար

Սույն թվականի հունիսի 16-ին Շրջանավարտների ասոցիացիայի ստեղծման կապակցությամբ ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը հյուրընկալեց համալսարանի շրջանավարտներին: Արդեն 2-րդ անգամն է, որ ռեկտորը համախմբում է շրջանավարտներին՝ գեղեցիկ հնարավորություն հանդիպելու և մտքեր փոխանակելու:

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ներկայացրեց գալիք տարիների գործունեության հիմնական առանցքները. «Ձեզ այսօր համախմբել եմ, քանի որ ձեր օգնության կարիքն ունեմ: Ասոցիացիայի կանոնակարգը մշակելու և իրականացնելու համար հարկավոր է կազմավորել 5-6 շրջանավարտից բաղկացած խումբ: Համալսարանին անհրաժեշտ է զարգացնել հետազոտության առանցքները, դասախոսական կազմը, տարածաշրջանային գործունեությունը, տնտեսական ոլորտը և արտաքին գործունեության տեսանելիությունը: Հպարտ եմ, որ այս համալսարանի ռեկտորն եմ՝ շրջապատված փայլուն շրջանավարտներով և ուսանողներով: Բոլորիդ մաղթում եմ հաճելի երեկո»:

Միջոցառումն անցավ ընկերական ուրախ մթնոլորտում՝ ՀՖՀՀ շրջանավարտների երաժշտական կատարումների ներքո: Շրջանավարտների հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանս Ալումնիի հետ համատեղ հոկտեմբերին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը: