• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը / ՀՖՀՀ-ի շրջանավարտները մեկ հարկի տակ

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի դեսպանատանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Նորին Գերազանցություն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը ՀՖՀՀ-ի 15-ամյակի կապակցությամբ ընդունեցին համալսարանի ավելի քան 200 շրջանավարտի:

«Ռեկտորի համար մեծ պատիվ է հյուրընկալել ՀՖՀՀ-ի 200 շրջանավարտի: Շնորհակալություն եմ հայտնում դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով, չնայած աշխատանքային գերծանրաբեռնված գրաֆիկին, առաջարկեց այս միջոցառումն անցկացնել Ֆրանսիայի դեսպանատանը՝ դրանով իսկ ընդգծելով, թե դեսպանատան համար որքան կարևոր է մեր համալսարանը և հատկապես դու՛ք, սիրելի՛ շրջանավարտներ: Վաղը դուք եք ստանձնելու ձեր համալսարանի զարգացման գործը:  Ընդգրկվելով ՀՖՀՀ շրջանավարտների ցանցում՝ դուք ավելի եք ուժեղացնելու համալսարանը և ավելի տեսանելի եք դառնալու աշխատաշուկայում», - իր ելույթում ընդգծեց ՀՖՀՀ ռեկտորը:

Այսօր համալսարանն ունի 1700 շրջանավարտ, ովքեր կարևոր պաշտոններ են զբաղեցնում մարքեթինգի, կառավարման, աուդիտի, հաշվապահության և իրավաբանական ոլորտներում Հայաստանի ամենադինամիկ ձեռնարկություններում, որտեղ հաճախ աշխատանքի են ընդունվում անգամ ուսումնառության ընթացքում: Ըստ 2016թ.  շրջանավարտների շրջանում անցկացված հարցման արդյունքների՝ ՀՖՀՀ-ի շրջանավարտների 81,4%-ն աշխատանք ունի:

Համալսարանի ստեղծումից՝ 2000 թվականից ի վեր սա ՀՖՀՀ-ի շրջանավարտների առաջին նման հավաքույթն էր մեկ հարկի տակ: Միջոցառումն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում: