• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

ՀԲԸՄ Փարիզը հյուրընկալեց ՀՖՀՀ-ի 15 ուսանողի

Այս տարի ՀԲԸՄ Փարիզը հյուրընկալել էր ՀՖՀՀ-ի 15 ուսանողի՝ շնորհիվ ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի նախագահ Նադյա Գործունյանի գլխավորությամբ ՀԲԸՄ Փարիզի թիմի կատարած կարևոր աշխատանքի: Մյուս տարի նախատեսվում է հյուրընկալել 20 ուսանողի: ՀՖՀՀ-ի ռեկտորի համար մեծ պատիվ էր հանդիպել ուսանողներին և Փարիզի իր ընկերներին: Բոլորը միաձայն նշում էին, որ 7 շաբաթ տևողությամբ պրակտիկան հնարավորություն է տալիս առավել խորությամբ ուսումնասիրել աշխատանքները:

ՀՖՀՀ-ն շնորհակալություն է հայտնում Սփյուռքին, ՀԲԸՄ-ին և բոլոր հայ գործարարներին, որոնք Հայաստանի նկատմամբ ունեցած սիրո և նվիրվածության միջոցով արտացոլում են Ֆրանսիայի բարի համբավը: