Մասնագիտական պրակտիկա

Պրակտիկան շահավետ համագործակցության հնարավորություն է ձեռնարկության, ուսանողի և համալսարանի համար

  • Ձեռնարկության համար պրակտիկանտի ընդունումը որևէ նախագիծ զարգացնելու, ուսումնասիրություն կատարելու կամ որևէ ծառայության որակը բարելավելու հնարավորություն է,
  • ուսանողների համար պրակտիկան հնարավորություն է հասկանալու ընտրած մասնագիտության մարտահրավերները և հարմարվելու աշխատաշուկայի
    պայմաններին,
  • համալսարանի համար պրակտիկան ձեռնարկության աշխարհի հետ սերտ համագործակցություն զարգացնելու և կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին հարմարեցնելու հնարավորություն է:

Ֆրանսիայում և արտերկրում անցկացվող պրակտիկան եվրոպական ձեռնարկությունների գործունեությանը ծանոթանալու յուրահատուկ հնարավորություն է: Այն նաև անձնական և մշակութային հարաբերությունների ու Սփյուռքի հետ կապերի զարգացման միջոց է:

Ամեն տարի ավելի քան 60 ուսանող իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են արտերկրում՝ հատկապես Ֆրանսիայում:

Արդեն 13 տարի, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին համալսարանում անցկացվում է ավանդույթ դարձած Կազմակերպությունների ֆորումը: Այդ ֆորումը դարձել է հայաստանյան ամենաակտիվ ձեռնարկությունների և իրենց ապագա պրակտիկանտների և ՀՖՀՀ Մագիստրատուրայի ուսանողների հանդիպման վայրը: Այն նաև շրջանավարտների համար աշխատանքի ընդունվելու միջոց է:

Պրակտիկայի գրքույկ