• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Երկու դիպլոմ

Կրթել վաղվա ղեկավարների՝ ի շահ Հայաստանի և ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացման

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություն է:

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցության շնորհիվ, միաժամանակ շնորհում է հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ.

  • հայկական Բակալավրի և ֆրանսիական Լիսանսի
  • հայկական Մագիստրոսի և ֆրանսիական Մաստերի

 

Կրթության կազմակերպումը

Սկսած երրորդ կուրսից՝ Բակալավրիատում մասնագիտական առարկաների առնվազն 20%-ը, իսկ Մագիստրատուրայում դրանց մոտ 50%-ը   դասավանդվում է ֆրանսերենով շնորհիվ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դասախոսների ներգրավման: