• Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Բակալավրիատ

Նպատակը

Բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է ապահովել մասնագիտական բնագավառի հիմնարար գիտելիքներ և նախնական մասնագիտացում, որը նրանց թույլ կտա հավակնել միջին օղակի պաշտոններին:

Տևողությունը

Ուսման տևողությունը 4 տարի է:

Ընդունելությունը

ՀՖՀՀ-ն նպատակ ունի կառավարման, ֆինանսների, իրավաբանական, մարքեթինգի, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետներում պատրաստել խելացի, լայնախոհ, մասնագիտական աշխարհի մարտահրավերներին դիմակայելու ընդունակ և միջազգային միջավայրին հարմարվող մասնագետներ: Դիմորդների գնահատման եղանակը հիմնված է փոխհատուցման մոդելի վրա, որը թույլ է տալիս ընդունել տարբեր նախասիրություններ ունեցող, այդ թվում նաև հումանիտար ուղղվածությամբ դիմորդների:
ՀՖՀՀ Licence/Բակալավրիատ ընդունելության մրցույթը բաղկացած է հայերեն և օտար լեզուների (ըստ դիմորդի ընտրության` ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն), հասարակագիտության ու մաթեմատիկայի գրավոր քննություններից:

2018թ. ընդունելության մրցույթի ժամանակացույց

Առարկա Քննության օրը, ժամը և տևողությունը Գնահատականների հրապարակում Գրանցում գրավոր աշխատանքները տեսնելու համար Գրավոր աշխատանքների  քննարկում և բողոքարկում
Հայոց լեզու 21.06.18
9:00-12:00
25.06.18 25.06.18
26.06.18
28.06.18
Հասարակագիտություն 23.06.18
9:00-11:00
26.06.18 26.06.18
27.06.18
28.06.18
Մաթեմատիկա ԿՄՖ 23.06.18
9:00-12:00
26.06.18 26.06.18
27.06.18
28.06.18
Մաթեմատիկա ԻԿՄ 23.06.18
9:00-13:00
26.06.18 26.06.18
27.06.18
28.06.18
Օտար լեզուներ 27.06.18
9:00-11:00
29.06.18 29.06.18 30.06.18

 

Ընդունելության քննությունների վերջնական արդյունքների հրապարակում հուլիսի 4-ին
Առաջին կիսամյակի ուսման վարձի վճարում
Կամընտրական առարկաների ընտրություն
հուլիսի 4-ից 13-ը
Միջնակարգ կրթության վկայականների հանձնում
Ուսանողական քարտերի բաժանում
հուլիսի 4-ից 27-ը

 

Քննությունների արդյունքներ

Իրավաբանական ֆակուլտետ

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

Մարքեթինգի ֆակուլտետ

Կառավարման ֆակուլտետ

Ֆինանսների ֆակուլտետ

 

Հարգելի՛ դիմորդներ,

2018 թվականի ընդունելության քննությունների արդյունքում ընդունելության շեմը հաղթահարած դիմորդները կհրամանագրվեն ՀՖՀՀ հետևյալ քայլերը իրականացնելուց հետո:

  1. Առաջին կուրսի 1-ին կիսամյակի ուսման վարձի վճարում
  2. Միջնակարգ լրիվ կրթության ատեստատների հանձնում
  3. Կամընտրական առարկաների ընտրություն
  1. Վճարման կարգը

Առաջին կուրսի 1-ին կիսամյակի ուսման վարձը պետք է վճարել սույն թվականի հուլիսի 4-ից հուլիսի 13-ը՝

  • Իրավաբանական ֆակուլտետ - 405 000 ՀՀ դրամ
  • Կառավարման ֆակուլտետ - 405 000 ՀՀ դրամ
  • Մարքեթինգի ֆակուլտետ - 405 000 ՀՀ դրամ
  • Ֆինանսների ֆակուլտետ - 405 000 ՀՀ դրամ
  • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ - 475 000 ՀՀ դրամ

Ընդունելության մրցույթին գրանցվելու ժամանակ Ձեզ տրամադրված քարտը պետք է ներկայացնել ընդունող հանձնաժողովին՝ քարտի վրա անհրաժեշտ նշումներ կատարելու համար: Այնուհետև վճարումը կատարվում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի «Զեյթուն» մասնաճյուղում (հասցե՝ Դավիթ Անհաղթի փող., 13/5 շենք): Վճարումը կատարելուց հետո պետք է անդորրագիրը ներկայացնել ընդունող հանձնաժողովին:

  1. Ատեստատների հանձնում

Միջնակարգ լրիվ կրթության ատեստատները պետք է հանձնել ընդունող հանձնաժողովին սույն թվականի հուլիսի 4-ից մինչև հուլիսի 27-ը:

  1. Կամընտրական առարկաների ընտրություն

Կամընտրական առարկաների թերթիկը պետք է վերցնել ընդունող հանձնաժողովից, լրացնել և հանձնել ընդունող հանձնաժողովին հուլիսի 4-ից մինչև հուլիսի 13-ը:

Ուսանողական քարտերի ստացում

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ընդունող հանձնաժողովին հանձնելուց հետո ուսանողը ստանում է իր ուսանողական քարտը:

Ընդունող հանձնաժողովի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ 10:00-ից 16:00-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 095 24 96 47 կամ 060 27 96 51 հեռախոսահամարներով:

Դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը

2018թ.-ի մայիսի 14-ից հունիսի 15-ն է` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 16:00:

Անհրաժեշտ  է  ներկայացնել հետևյալ  փաստաթղթերը.

  • Գրանցման  դիմում-հայտ (ներբեռնելի)
  • Միջնակարգ կրթության վկայականի պատճենը կամ տեղեկանք դպրոցից 12-րդ դասարանում սովորելու վերաբերյալ
  • 3x4 չափի երկու լուսանկար
  • Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը: Գործերը հանձնելուց ներկայացվում է բնօրինակը:
  • Զինվորական հաշվառման թերթիկ
  • Գործերի ընդունման համար վճարվող գումարի անդորրագիր  (7200 դրամ)
  • Կամընտրական առարկաների ընտրություն

Հասցե` Դավիթ  Անհաղթի  10, ք.Երևան  0037

Հեռ. (010) 24 96 47

Էլ. հասցե.  communication@ufar.am

Դիմորդի ուղեցույց 2018-2019

2018թ. ՀՖՀՀ-ի բակալավրիատ ընդունելության կանոնակարգ

Մաթեմատիկա առարկայից ընդունելության քննության ուղեցույց

Մաթեմատիկա առարկայից ընդունելության քննության ժամանակ տրվող բանաձևեր