• Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Նախապատրաստական դասընթացներ 2017-2018

Նպատակը

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նախապատրաստական դասընթացներ նախատեսված է ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ընդունվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) Բակալավրիատ հետևյալ չորս մասնագիտություններով.

  • Իրավագիտություն,
  • Կառավարում,
  • Մարքեթինգ,
  • Ֆինանսներ:

Դասընթացների նպատակն է դիմորդներին պատրաստել համալսարանի ընդունելության քննություններին: Դասընթացներին մասնակցությունը նաև լավ հնարավորություն է ծանոթանալու ՀՖՀՀ-ի առանձնահատկություններին և դասավանդման մեթոդներին: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նախապատրաստական դասընթացների ուսանողների շուրջ 80%-ը հաջողությամբ ընդունվում են համալսարանի Բակալավրիատ:

Դասընթացների կազմակերպումը

Դասընթացի ընդհանուր տևողությունը 39 շաբաթ է (2017թ. սեպտեմբերի 11-ից 2018թ. հունիսի 10-ը): Այն ներառում է 34 շաբաթ դաս և 6 շաբաթ քննությունների, արձակուրդների և բաց թողնված դասերի լրացման համար:

Դասավանդումն իրականացվում է փորձառու դասախոսների կողմից՝ փոքր խմբերով, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15:30-ից 18:20-ը:

Ներբեռնել ժամանակացույցը

 Քննություններ

Նախապատրաստական դասընթացի ուսանողների առաջադիմությունը ստուգելու նպատակով, բացի դասավանդող դասախոսների կողմից իրականացվող գնահատումներից, դեկտեմբերին և ապրիլին կազմակերպվում են փորձնական քննություններ:

Այս քննությունները անցկացվում են ընդունելության քննությունների ձևաչափով և բացի գիտելիքները ստուգելուց՝ հնարավորություն են տալիս նաև ծանոթանալու ընդունելության քննությունների ընթացակարգին:

Փորձնական քննություններին կարող են մասնակցել նաև նախապատրաստական դասընթացին չհաճախող դիմորդները: Քննություններին մասնակցելու համար վերջիններս պետք է նախապես գրանցվեն և վճարում կատարեն:

Գրանցումները կատարվում են 201 սենյակում, վճարումները՝ 102 սենյակում (հաշվապահությունում):

2018թ. ապրիլի փորձնական քննությունների համար գրանցումները կատարվում են ապրիլի 3-ից 20-ը: Յուրաքանչյուր քննության վարձը 5000 ՀՀ դրամ է:

Քննությունների օրերն ու ժամերն են՝

Հայոց լեզու – ապրիլի 25-ին՝ ժամը 15:30-ին, քննության տևողությունը՝ 3 ժամ

Մաթեմատիկա – ապրիլի 26-ին՝ ժամը 15:30-ին, քննության տևողությունը՝ 3 ժամ

Հասարակագիտություն – ապրիլի 26-ին՝ ժամը 15:30-ին, քննության տևողությունը՝ 2 ժամ

Օտար լեզու (անգլերեն կամ ֆրանսերեն) – ապրիլի 27-ին՝ ժամը 15:30-ին, քննության տևողությունը՝ 2 ժամ

Ուսման վարձը

Նախապատրաստական դասընթացների տարեկան վարձը կազմում է 330 000 դրամ: Գումարի առաջին կեսը վճարվում է մինչև 2017թ. սեպտեմբերի 22-ը (ներառյալ), իսկ մյուս կեսը` մինչև 2018թ. հունվարի 19-ը (ներառյալ):  Մեկ կամ երկու առարկաների դասերին գրանցվելու դեպքում յուրաքանչյուր առարկայի տարեկան ուսման վարձը կազմում է 110 000 դրամ (յուրաքանչյուր կիսամյակի համար` 55 000 դրամ):

Հայտերի ընդունում

Հայտերն ընդունվում են հուլիսի 10-ից 28-ը և օգոստոսի 25-ից սեպտեմբերի 5-ը: Կարելի է գրանցվել նաև ուստարվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել դասընթացի մնացած մասին` դրա համար վճարելով համապատասխան գումարը:

Գրանցվելու համար անհրաժեշտ է 201 սենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • լրացված գրանցման թերթիկը (կարելի է լրացնել տեղում),
  • աձնագրի 2-րդ, 3-րդ և 5-րդ էջերի պատճենը կամ ծննդյան վկայականի պատճենը (գործերը հանձնելուց ներկայացվում է բնօրինակը),
  • լրացված և ստորագրված պայմանագիր (լրացվում է տեղում, անչափահաս ուսանողների համար պարտադիր է ծնողի ներկայությունը, ինչպես նաև ծնողի անձնագրի պատճենը),
  • 3x4 չափի 1 լուսանկար,
  • գործերի ընդունման համար հաշվապահությունում (102 սենյակ) վճարված գումարի (6 000 դրամ) անդորրագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Լիանա Մակարյանին:

Աշխատանքային ժամեր

Գործերն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ

ժամը 9:30-12:00 և 14:00-16:30

ՀՖՀՀ, Դավիթ Անհաղթի 10

201 սենյակ

Հեռ. 060 27 96 51

Էլ. փոստ`  cp@ufar.am