Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) կառավարման ֆակուլտետը նպատակ ունի ապահովել բարձրագույն կրթություն մենեջմենթի, հաշվապահության և ֆինանսական կառավարման բնագավառներում, որը շրջանավարտներին թույլ կտա պատասխանատու պաշտոններ զբաղեցնել մեծ և միջին կազմակերպություններում: Վճռականորեն ուղղված դեպի մասնագիտական աշխարհը՝ կառավարման ֆակուլտետն ունի երկու նպատակ. ■ պատրաստել ձեռնարկության մասին ընղհանուր պատկերացում ունեցող կառավարման մասնագետներ, ովքեր ունակ կլինեն լուծել ձեռնարկության կառավարմանն առնչվող համալիր խնդիրներ ■ գործնական աշխատանքների համադրմամբ ապահովել մասնագիտացումներ, որոնք ապագա կադրերին հնարավորություն կտան արագորեն անցնել աշխատանքի մենեջմենթի, հաշվապահության և ֆինանսական կառավարման բնագավառներում:
Դիպլոմները
Կառավարման ֆակուլտետն առաջարկում է կրթության երկու մակարդակ` լիսանս/բակալավր և մաստեր/մագիստրատուրա: ◊ Կառավարման գիտությունների լիսանս, մասնագիտացումը` Կառավարում, հաշվապահություն /համապատասխան բակալավր ◊ Կառավարման գիտությունների մաստեր, մասնագիտացումը` «Ֆինանսներ, Աուդիտ»/համապատասխան մագիստրատուրա
Մանկավարժությունը
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիացի դասախոսների, ինչպես նաև մասնագիտական ոլորտի առանձնահատկություններին քաջատեղյակ հայ դասախոսների ջանքերով ստեղծվել է մի մանկավարժություն, որը հենվում է տեսություն/պրակտիկա հերթագայության վրա և ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում: Այն նպատակ ունի ուսանողների մոտ զարգացնելու գործն ու միտքը, տեսական ներդրումն ու օգտակարության գիտակցումը, բազմակողմանիությունն ու տեխնիկական հմտությունները համադրելու կարողությունը: Կառավարման ֆակուլտետը սերտորեն համագործակցում է ձեռնարկությունների հետ, որոնց հետաքրքրությունը ֆակուլտետի նկատմամբ արտահայտվում է համատեղ իրականացվող պրակտիկաների, կուրսային աշխատանքների և ձեռնարկություններից հրավիրված փորձագետների դասավանդման կազմակերպմամբ:
Ուսման տևողությունը
4 տարի. Լիսանս/Բակալավր
Լիսանս/Բակալավրում ուսման տևողությունը 4 տարի է, այն հաջորդում է միջնակարգ կրթությանը:
2 տարի Մաստեր/Մագիստրատուրայում ուսման տևողությունը 2 տարի է:Այն կարող է հաջորդել նվազագույնը Լիսանս/Բակալավրին համարժեք մակարդակի դիպլոմին:
Պրակտիկա
4-րդ կուրս Ուսանողների 1-ին պարտադիր պրակտիկան , չորս շաբաթ տևողությամբ, Լիսանս/Բակալավրիատի 4-րդ կուրսում է: Շնորհիվ մեր ֆրանսիացի գործընկերների որոշ ուսանողներ մասնագիտական միջավայրի հայտնագործման իրենց պրակտիկան կարող են անցնել Ֆրանսիայում կամ Եվրոպայում :.
Մաստերի 1-ին կուրսում ուսանողները անցնում են 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա հայաստանյան ձեռնարկություններում: Պրակտիկայի ավարտին ուսանողը ներկայացնում է պրակտիկայի հաշվետվություն` ֆրանսերեն և հայերեն լեզուներով: Պաշտպանությունն ընթանում է ֆրանսիացի և հայ անդամներից բաղկացած հանձնաժողովի առջև:
Մաստերի 2-րդ կուրսում ուսանողներն անցնում են 8 շաբաթ տևողությամբ 2-րդ պրակտիկան: Այն աշխատանքային շուկա դուրս գալու նախապատրաստական պրակտիկա է, որի ընթացքում ուսանողները զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ: Այս պրակտիկայի ավարտին նույնպես ուսանողը ներկայացնում է ֆրանսերեն և հայերեն լեզուներով շարադրված հաշվետվություն: Պաշտպանությունն ընթանում է ֆրանսիացի և հայ անդամներից բաղկացած հանձնաժողովի առջև Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ներկայացուցչի գլխավորությամբ :
Կառավարման ֆակուլտետի դեկան` պարոն Նորայր Սաֆարյան Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կից դեկան` պարոն Ժան-Բատիստ Կարտիե
Այլ տեղեկությունների համար`
Remerciements a Hayk Vardanyan etudiant de l`UFAR, pour son aide a la conception du present site web.