Ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարի ուղերձը
"Հայաստանյան կրթության ոլորտում լինելով առաջատար՝ ՀՖՀՀ-ն ձգտում է դառնալ աշխարհի օրինակելի ֆրանսիական համալսարաններից մեկը: Զորեղացած իր 20-ամյա փորձով՝ ՀՖՀՀ-ն կերտել է կրթական ծրագիր, որը հիմնված է Ժան-Մուլեն Լիոն 3 և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե հայտնի ֆրանսիական համալսարանների ծրագրերի վրա:
Նշյալ հաջողության ապացույցն է մեր շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը, որը Հայաստանում ամենաբարձրերից է (2005-2019թթ. շրջանավարտներ՝ 92%): Աչքի ընկնելով իրենց գիտելիքներով և հմտություններով՝ ՀՖՀՀ-ի 2500 շրջանավարտներն ամեն օր իրենց գերազանցությամբ հաստատում են մեր համալսարանական կրթության անժխտելի որակը: Մեր խնդիրն է ուսանողներին տրամադրել որակյալ կրթություն, ինչպես իրավաբանության, կառավարման, մարքեթինգի, ֆինանսների, այնպես էլ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում:
ՀՖՀՀ-ն ոչ միայն կրթում է վաղվա ղեկավարներին, ում կարիքը Հայաստանն ունի տնտեսական զարգացման համար, այլև, հիմնվելով ֆրանսիական համալսարանների բազմադարյա փորձի վրա, պատրաստում է Հայաստանի համար ղեկավարներ՝ զարգացնելով նրանց վերլուծելու և համադրելու ունակությունները, ռազմավարական մտածողության և անաչառության որակները:"
Պրոֆ․ Բերտրան Վենար