• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Ֆիլմի դիտում-քննարկում ՀՖՀՀ-ում

Հոդվածը՝ Արման Արշակ-Շահբազյանի

Լուսանկարները՝ Գևորգ Հարությունյանի

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի հյուրընկալ լսարաններից մեկում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում 4-րդ կուրսի մի խումբ ուսանողների և անգլերենի դասախոսների մասնակցությամբ։ 
Հանդիպման հյուրերն էին garagErasmus4Yerevan երիտասարդական կազմակերպության նախագահ Գևորգ Հարությունյանը և Made in Armenia էջի հիմնադիր, վիդեո բլոգեր Ժոռ Մարտիրոսյանը։ 
Հանդիպումը սկսվեց ֆիլմմեյքեր Գևորգ Հարությունյանի «Անհարմար քաղաքը» ֆիլմի ցուցադրությամբ, որի պրեմիերան տեղի է ունեցել Ավստրիայում, իսկ Հայաստանում առաջին հանդիսատեսը ՀՖՀ-ի ուսանողներն ու դասախոսներն էին։ 
Վիդեոբլոգեր Ժոռ Մարտիրոսյանը պատմեց Made in Armenia բլոգի հաջողության պատմության մասին և ցուցադրեց մի քանի տեսահոլովակ Հայաստանի անհայտ, բայց միևնույն ժամանակ հետաքրքրաշարժ վայրերից։
Դիտմանը հաջորդեց բովանդակալից քննարկում և կարծիքների փոխանակում։