• Ընդունելություն 2020-2021
  • ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

ՀՖՀՀ-ի թիմը Գորիսում մասնակցեց ուսանողական ֆորումին

Սույն թվականի ապրիլի 28-ից 30-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ուսանողների դերը համայնքի զարգացման գործում» խորագրով ֆորում, որին մասնակցում էին ուսանողներ և դասախոսներ Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից և Գորիսի պետական համալսարանից:

ՀՖՀՀ-ի թիմում ներգրավված էին կառավարման և մարքեթինգի ֆակուլտետների 3-րդ կուրսի ուսանողներ Աստղիկ Նալչաջյանը, Գոհար Տոնականյանը, Մարիամ Գրիգորյանը, Մերի Գալստյանը, Հայկ Հովհաննիսյանը, Նենսի Մկրտչյանը և ձեռնարկության տնտեսագիտության դասախոս Լիլիա Ավետիսյանը:

ՀՖՀՀ-ի թիմը հանդես եկավ «Երևան քաղաքի տնտեսական հիպերկենտրոնացումը: Ռիսկեր և խնդիրների լուծման մեխանիզմներ» թեմայով զեկույցով:

Զեկույցներին հաջորդեցին կլոր սեղանների շուրջ քննարկումները երկրի զարգացման գործում պետության հիմնական գաղափարախոսության կարևորության մասին:

Ֆորումը նպաստեց 3 համալսարանների միջև կապերի ամրապնդմանը և նոր՝ գիտական և կրթական ծրագրերի ներդրմանը՝ առաջնահերթություն տալով մարզերի համալսարաններին:

Մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Սյունիքի մարզի տեսարժան վայրեր:

Շնորհավորում ենք բոլորին: